Պաշտպանության նախարարության ծրագրերը թերակատարվել են 60.1%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Պաշտպանության նախարարության ծրագրերը թերակատարվել են 60.1%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Fri, 22 May 2026 16:47:32 +0400


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2026թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես.

2026թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 668.5 մլրդ դրամ՝ եռամսյակային ճշտված պլանի ցուցանիշից 5.2%-ով ավելի։ Ծրագրային ցուցանիշի գերակատարումը հիմնականում ապահովվել է «հարկային եկամուտների» և «այլ եկամուտների հաշվին», մինչդեռ պաշտոնական դրամաշնորհների գծով շարունակվում է արձանագրվել քրոնիկ թերակատարում, ինչը վկայում է դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության և նախապես ստանձնած պարտավորությունների կատարման ոլորտներում թերացումների մասին։

Արձանագրվել է բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների զգալի ծավալների կուտակում (դրանց բանկային տեղաբաշխումից ստացվող տոկոսային եկամուտների աճ), որը հիմնականում կարևորագույն ծրագրերի գծով ծախսերի շարունակական թերակատարման հետևանք է և վկայում է բյուջետային քաղաքականության անարդյունավետության մասին։

2026թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ընդհանուր ծախսերը՝ 603.3 մլրդ դրամ, 29.6%-ով կամ 254.2 մլրդ դրամով պակաս են, քան նախատեսված է եռամսյակային ճշտված պլանով: Ծախսերի թերակատարման 46%-ը (116.8 մլրդ դրամ) ընթացիկ ծախսերի, իսկ 54%-ը (137.4 մլրդ դրամ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով է: Ներքին աղբյուրների հաշվին պետական բյուջեի ֆինանսավորման եռամսյակային ծրագիրը թերակատարվել է 28.7%-ով: Պատկերն ավելի անմխիթար է արտաքին աղբյուրների հաշվին պետական բյուջեի ֆինանսավորման առումով. այս անգամ ևս (ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածում) արտաքին աղբյուրների հաշվին ծախսերի կատարման տեսակարար կշիռը չափազանց ցածր է եղել՝ բյուջեի ծախսերի ընդամենը 0.7%-ը, կամ 4.3 մլրդ դրամն է ֆինանսավորվել արտաքին աղբյուրներից, ինչը եռամսյակային ճշտված պլանի ցուցանիշից շուրջ քառակի ցածր է, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի փաստացի մեծությունից՝ շուրջ 2.3 անգամ պակաս։

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը՝ 560.9 մլրդ դրամ, ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 17.2%-ով: Այս հաշվետու ժամանակահատվածում ևս դրանց բոլոր բաղադրիչները թերակատարվել են։

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը (կապիտալ ծախսերը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն նվազել են՝ 43.4%, իսկ եռամսյակային ճշտված պլանի նկատմամբ ավելի քան քառակի թերակատարվել են՝ հիմնականում պայմանավորված ՀՀ ՊՆ կապիտալ ծախսերի թերակատարմամբ: Կապիտալ ծախսերի դեպքում ևս թերակատարումը վերաբերում է ծախսային բոլոր բաղադրիչներին։
Ծախսերի թերակատարման զգալի մասը Պաշտպանության, ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով է։ Կատարողականը (տոկոսային արտահայտությամբ) առավել ցածր է Պաշտպանության, ՏԿԵ և ԿԳՄՍ նախարարությունների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով՝ համապատասխանաբար 39.9%, 62.7% և 65.6%:

Ծրագրերից շատերի գծով թերակատարումները քրոնիկ են, ինչը նշանակում է, որ գործող կառավարությունը պարզապես ի վիճակի չէ ապահովել մի շարք կարևորագույն ծրագրերի («Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում», «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում», «Զբոսաշրջության զարգացում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» և այլն) արդյունավետ իրականացումը, այն դեպքում, երբ դրանցով է պայմանավորված գործող կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրով սահմանված թիրախների զգալի մասի ապահովումը։

ՀՀ պետական բյուջեն 2026թ. առաջին եռամսյակում կատարվել է 65.2 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 221.8 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։ Այսինքն՝ պետբյուջեի կատարման շեղումը պլանից 287 մլրդ դրամ է։ Հավելուրդի ձևավորումը հիմնականում պայմանավորված է ծախսերի զգալի թերակատարումով։

Բյուջեի ցածր կատարողականը սահմանափակում է տնտեսական ակտիվության և ենթակառուցվածքների զարգացման վրա պետական ծրագրերի ազդեցությունը և հանդիսանում է գործող կառավարության ցածր արդյունավետության լավագույն վկայություն։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ Wed, 04 Nov 2026 01:07:49 +0400 ՀՀ վարչապետ…

58 րոպե ago

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400 Շտապում…

2 ժամ ago

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400…

2 ժամ ago

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

3 ժամ ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

3 ժամ ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

3 ժամ ago