Առողջապահության նախարարի զուգահեռ իրականություններն ու իշխանականների՝ ընդդիմադիրին «գրողի ծոց» ուղարկելը

Առողջապահության նախարարի զուգահեռ իրականություններն ու իշխանականների՝ ընդդիմադիրին «գրողի ծոց» ուղարկելը

Fri, 22 May 2026 20:13:15 +0400


Արդեն 2 շաբաթ է քարոզարշավ է ընթանում, թե’ իշխանությունը, թե’ ընդդիմությունը քարոզարշավի շրջանակում շրջում են Երևանի վարչական շրջաններով, գյուղերով, քաղաքներով, փորձելով հանդիպել, շփվել քաղաքացիների հետ, սատարում ստանալ վերջիններից։

Իշխանության ու ընդդիմության ակնհայտ տարբերությունն իշխանականների թիկնապահների առատությունն է, որոշակի ագրեսիվ սատարողների մշտական ներկայությունը, որը համեմվում է Փաշինյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպերով։

Փաշինյանի անմիջական շրջապատից ոչ բոլորն են սակայն խիստ ագրեսիվ, որոշները փորձելով օբյեկտիվության փշրանքներ պահել, ուղղակի բավարարվում են գլուխ տմբտմբացնելով հաստատում տալով Փաշինյանի ամեն ասածին ու օնլայն ակտիվությամբ ներդրում ունենալ քարոզարշավում։

Վերջիններից է կարծես Անահիտ Ավանեսյանը, ով օրերս Մասիս կատարած այցելության ժամանակ ևս հայտնվել է տեսանյութերում, որոնցից մեկում օրինակ ասում է թե ինչպես է Մասիսն իրենց հիացրել։ Բայց այստեղ նաև բավականին հեգնական էր այն թե ո՞ր պահին է նախարարն այդ խոսքն ասում, իսկ նախարարն այդ խոսքերն ասում էր հենց այն պահին, երբ գետնին էր նայում խուսափելու համար կարծես ոչ ասֆալտապատ կամ քայքայված ասֆալտով ճանապարհի մեծ ջրափոսերից։

Տեսանյութ

Հետաքրքիր է, ջրափոսերի առկայությունն ու առատությունն էին՞ հիացրել նախարարին, թե՞ մարդկանց վերաբերմունքը, որովհետև մարդիկ կարծես առանձնապես ոգևորված չէին քպ֊ականների այցով, իշխանության ներկայացուցիչները հիմնականում իրենք իրենց շրջիկ խմբով էին։ Ավելին, ինչպես գրեթե բոլոր այլ հանդիպումները , այս հանդիպումը ևս կարծես առանց միջադեպի չի անցել։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ընդդիմադիր մի աղջկա մեքենա շրջապատել են և կարծես հարձակվել աղջկա վրա, երևի թե վերջինս հանդգնել է շարունակել վարել, երբ շքախումբն անցնելիս է եղել, ինչն իհա’րկե դուր չի եկել իշխանությանը սատարող խմբին։

Տեսանյութում երևում են աղջկա մեքենայի դռները բացող, նրա վրա գոռգռացող տղամարդիկ, որոնցից մեկն անգամ աղջկան ասում է «գրողի ծոց ես գնում»։ Իսկ ոչ իշխանական աղջկան գրողի ծոց ուղարկողը շատերին հայտնի ռուպր Դավոն է, ում կարծես միակ ձեռքբերումը «հեղափոխության» օրերին Փաշինյանի ռուպրը բռնելն է եղել, դե իսկ «հետհեղափոխական» Հայաստանում երիտասարդին մշտապես տեսնում ենք հեռախոսը ձեռքին տարբեր միջոցառումներին Փաշինյանին նկարելիս, երևի թե որպես անձնական լուսանկարիչ է աշխատում, տիկտոկում ակտիվ է, ցուցադրում է կադրեր իր ակտիվ կյանքից, ոչ էժան մեքենայից…։

Այո’ որոշների վրա հեղափոխությունն իրոք եկել է, նախկին ընդդիմադիրներն էլ ներկա ընդդիմադիրներին գրողի ծոցն են ուղարկում, հարվածում, թքում և այլ սանձարձակ քայլեր անում վերջիններիս նկատմամբ։

Սակայն հանուն արդարության պիտի ասել, որ այս միջադեպի ժամանակ այնուամենայնիվ Անահիտ Ավանեսյանը կարծես փորձում էր հանդարտեցնել կրքերը, նա ևս դեպքերի կիզակետում էր, ինչպես երևում է տեսանյութում։ Իսկ գուցե երիտասարդ ընդդիմադիր մասիսցի աղջկա խիզախությունն էր՞ հիացրել տիկին նախարարին։
Ինչ խոսք, իշխանական լրատվամիջոցների լրագրողների, օպերատորների, մոնտաժով զբաղվողների գործն էլ գործ չի, ստիպված են անվերջ «ճիշտ» ռակուրսներով ու կադրերով սատարման տեսարաններ ստանալ։

Հ.Գ. Պարզվում է միջադեպի մեջ հայտնված աղջիկն ընդդիմադիր բլոգեր, Արսինեի բարեկամուհին է, Արսինեն հանրությանը հայտնի է նաև որպես Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի զինվոր, սակայն ակտիվ քննադատում է իշխանություններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

102 տարեկանում մահացել է հայտնի դերասանուհին

102 տարեկանում մահացել է հայտնի դերասանուհին Wed, 07 Oct 2026 12:37:05 +0400 Ամերիկյան կինոյի հայտնի…

14 րոպե ago

Բաքուն չքմեղանում է․ գերմանացի պաշտոնյան իրենց գաղտնի տվյալներ չի փոխանցել

Բաքուն չքմեղանում է․ գերմանացի պաշտոնյան իրենց գաղտնի տվյալներ չի փոխանցել Wed, 07 Oct 2026 12:30:00…

21 րոպե ago

Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների

Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների Wed, 07 Oct 2026 12:23:45 +0400 Հարութ Սասունյան…

27 րոպե ago

«Հրապարակ». Թուրքիան ներխուժել է Հյուսիսային Կիպրոս, Իրաք, Սիրիա, վաղն էլ պահը կօգտագործի եւ կներխուժի Սյունիք

«Հրապարակ». Թուրքիան ներխուժել է Հյուսիսային Կիպրոս, Իրաք, Սիրիա, վաղն էլ պահը կօգտագործի եւ կներխուժի Սյունիք…

35 րոպե ago

Երևանն ու Դելին Հայաստանում հրթիռնե՞ր կարտադրեն

Երևանն ու Դելին Հայաստանում հրթիռնե՞ր կարտադրեն Wed, 07 Oct 2026 12:07:02 +0400 Երևանը և Դելին…

44 րոպե ago

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը Wed, 07 Oct 2026 12:00:34 +0400 Ռուսաստանում…

50 րոպե ago