Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ գործ ունի դասական կեղծավոր ու անամոթ մեկի հետ

Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ գործ ունի դասական կեղծավոր ու անամոթ մեկի հետ

Fri, 22 May 2026 21:15:57 +0400


«Մենք չենք կարող հրաժարվել անկլավների թեմայից, քանի որ մենք ինքներս էլ ունենք Արծվաշեն։ Ես չեմ կարող դրանից հրաժարվել, քանի որ դա քրեական հետապնդման հիմք է, ոչ ոք չի կարող հրաժարվել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բայց սա հեշտ թեմա չէ։ Այս հարցի լուծման վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն չկա։ Այս թեմայով խոսելիս ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վերադարձի մասին։ Եթե դելիմիտացիայի ընթացքում տեղի ունենա որոշակի օպտիմալացում, ապա այն կարող է տեղի ունենալ, և այդ գործընթացն այդ դեպքում կանցնի բաց, հրապարակային, թափանցիկ ձևով։ Մի բան ակնհայտ է՝ դելիմիտացիայի արդյունքում Հայաստանի տարածքը կկազմի 29 743 քկմ, սա երկաթե տրամաբանություն է։ Իսկ ճանապարհների և ենթակառուցվածքների խնդիրները կլուծվեն դելիմիտացիայի ընթացքում»,- այսօր վաղ առավոտյան տված մամուլի ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում, խոսելով Փաշինյանի հերթական հայտարարության մասին, ասում է․ «Այս հայտարարությունը նշանակում է, որ հարյուր տոկոսով իրական են այն կանխատեսումները, որ ինքը խաղաղություն է բերել, և դեռ մի բան էլ հասարակությանը համոզում է, որ ընտրեն իրեն։ Այդ «խաղաղության» մեջ, փաստորեն, մտնում է նաև Տիգրանաշենի հանձնումը, տարածքներ Տավուշի մարզից և այսպես շարունակ։ Նիկոլը պարբերաբար հայտարարում էր՝ մենք չունենք կադաստրի վկայական, հիմա այս մարդուն հարց՝ իսկ մենք ունե՞նք խաղաղության վկայական։ Ադրբեջանը երբեք չի ստորագրելու խաղաղության պայմանագրի տակ։ Ալիևն ունի հստակ նպատակներ։ Հիմա ամեն ինչ անում են, որպեսզի Նիկոլը ընտրվի, բայց, եթե Նիկոլն ընտրվեց դրա համար պետք է վճարի։ Ալիևը հստակ պայմաններ է դրել սրա առաջ, որ եթե սա վերընտրվեց, նոր զիջումների պետք է գնա, ներառյալ՝ Տիգրանաշենը և մյուս տարածքները։ Զարմանալ պետք չէ այս ամենից։ Նիկոլը փորձում է հասարակությանը համոզել, որ Տիգրանաշենի դիմաց Արծվաշենն է հետ բերում, սակայն Տիգրանաշենը հազար անգամ ավելի կարևոր է Հայաստանի համար, քան Արծվաշենը։

Հարյուր տոկոսով վստահ եմ, որ ոչ մի արծվաշենցի չի վերադառնալու այնտեղ, հակառակ պարագայում ազերիները ամեն հնարավոր բան անելու են, որպեսզի հայերն այնտեղ ապրեն ստորացած։

Ի տարբերություն այս անհողի, Ալիևն ամեն ինչ անելու է, որ իր հայրենակիցները մեր հողի վրա իրենց կոմֆորտ զոնայում զգան։ Տիգրանաշենն ունի մեծ ռազմավարական նշանակություն։ Նիկոլն ասում է, որ իր վերընտրվելու պարագայում 300 հազար ազերի չի գալու Հայաստան։ Նիկոլին միայն կարող է հավատալ դասական տգետը։ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ այդ նույն Նիկոլը հայ ժողովրդին երաշխավորում էր, որ իր վերընտրվելու պարագայում Շուշին և Հադրութը ազատագրելու է, բայց ի՞նչ եղավ այդ ամենի փոխարեն, հանձնվեց ողջ Արցախը և հայաթափվեց այն։ Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ գործ ունի դասական կեղծավոր ու անամոթ մեկի հետ, ով միայն մանիպուլյացիաներ է կարողանում անել, ու անգամ չի էլ ամաչում, անհարմար չի զգում, որ իր ոչ մի խոստումը չի կատարել, ավելին՝ իր բոլոր սխալները սրա-նրա վրա է բարդում։ Ցավոք, դեռ կա մի խավ, որ հավատում է սրան։ Եթե Նիկոլը վերընտրվեց, 300 հազար ադրբեջանցի անպայման գալու է Հայաստան։ 2018-ից հետո հայ-ադրբեջանական որևէ բանակցություն տեղի չի ունենում, դրանք հանդիպումներ են, որոնց ժամանակ միայն Ադրբեջանը տարբեր պատվերներ է իջեցնում և վերջ։ Նիկոլի ոչ մի խոսքին չի կարելի հավատալ, նրան պետք է մեկընդմիշտ մերժել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

7 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

7 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

7 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

8 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

8 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

8 ժամ ago