«Հրապարակ»․ Շփումները նվազեցրել է

«Հրապարակ»․ Շփումները նվազեցրել է

Sat, 23 May 2026 08:20:50 +0400


Նիկոլ Փաշինյանի մարզային եւ համայնքային այցերը դիվադադար են անում տեղի բնակիչներին։ Փաշինյանի այցից մոտ 2-3 ժամ առաջ տվյալ համայնք դեսանտ է իջեցվում՝ ոստիկանության եւ ՊՊԾ գնդի կողմից, 2-3 գազել ոստիկան ու թիկնապահ են լցվում այդ տարածքը, բառի բուն իմաստով՝ սանրում են այն հատվածը, որտեղ պետք է տեղի ունենա հավաքը, եւ ելույթ ունենա Նիկոլ Փաշինյանը։

Նախօրեին Արարատի մարզի Սուրենավան համայնքում՝ Փաշինյանի այցից առաջ, մի քանի գազել ուժայիններ են ժամանել, ստուգել ամեն քար ու թուփ, հարակից խանութներն ու տների բակերը։ Ոմանց կարծիքով, անվտանգային միջոցառումներից զատ, սա նաեւ հոգեբանական ներգործության խնդիր է լուծում, փորձում են վախ ներշնչել տեղի բնակչությանը, որ հանկարծ մեկի մտքով չանցնի՝ Փաշինյանի քարոզարշավը հարամել։

Ի դեպ, բժիշկ տիկնոջ հետ միջադեպից հետո Փաշինյանն ակնհայտորեն նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը։ Նա այցելում է համայնքներ, թաղեր, բայց չի շփվում բնակիչների հետ, միայն ելույթ է ունենում պիկապի վրայից, արագ քարտեզներ է բաժանում ու հեռանում։ Նախօրեին Արարատի մարզում անգամ նրա բարձրախոսն էր փոխվել, Փաշինյանի ձայնը բավական վատ էր լսվում։ Երբեմնի ժողվարչապետը, որ հայտարարում էր, թե Հայաստանում 3 մլն վարչապետ կա, այսօր փաստացի վախենում է շփվել ժողովրդի հետ, քանի որ դրանք, որպես կանոն, սկանդալներով են ավարտվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

էրդողանը կրկին սպառնացել է Իսրայելի վարչապետին

էրդողանը կրկին սպառնացել է Իսրայելի վարչապետին Wed, 27 May 2026 17:00:16 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

11 րոպե ago

1 միլիոն դոլար էլ տան` չեմ երգի իշխանությունների համար. Ջուս

1 միլիոն դոլար էլ տան` չեմ երգի իշխանությունների համար. Ջուս Wed, 27 May 2026 16:45:21…

25 րոպե ago

Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները

Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները Wed, 27 May 2026 16:32:11…

39 րոպե ago

Դատավորը Վարդան Ղուկասյանի աջակիցներին հեռացրեց դահլիճից

Դատավորը Վարդան Ղուկասյանի աջակիցներին հեռացրեց դահլիճից Wed, 27 May 2026 16:25:55 +0400 Latest news from…

45 րոպե ago

Սպարտակ Ղուկասյանին կրկին տեղափոխում են կալանավայր. պաշտպանները որոշումը քաղաքական են համարում

Սպարտակ Ղուկասյանին կրկին տեղափոխում են կալանավայր. պաշտպանները որոշումը քաղաքական են համարում Wed, 27 May 2026…

55 րոպե ago

ԱՄՆ-ն Իրանի համար նոր ցուցակ է կազմել․ վտանգավոր է

ԱՄՆ-ն Իրանի համար նոր ցուցակ է կազմել․ վտանգավոր է Wed, 27 May 2026 16:00:18 +0400…

1 ժամ ago