1 միլիոն դոլար էլ տան` չեմ երգի իշխանությունների համար. Ջուս

1 միլիոն դոլար էլ տան` չեմ երգի իշխանությունների համար. Ջուս

Wed, 27 May 2026 16:45:21 +0400


Սամվել Կարապետյանը օրերս ասուլիսի ժամանակ ասաց, որ չկան երգիչ, երգչուհիներ, ովքեր պատրաստ կլինեն հանդես գալ ընդդիմության հանրահավաքներում։ Քաղաքական բնույթի հավաքից հետո հավաքվածներին փոքր ինչ ուրախացնելու, երաժշտական ուղեկցում ապահովելու համար: Պատմեց, որ իրենք դիմել են մեծ թվով արտիստների, որոնք հրաժարվել են երգել ընդդիմության հանրահավաքների ժամանակ, քանի որ վախենում են, խուսափում են իրենց քաղաքական կողմնորոշումը ի ցույց դնելուց։ Առաջ քաղաքական միջոցառումների ժամանակ հայտնի արտիստները չէին խուսափում մասնակցելուց եւ սա նույնպես վկայում է այն մասին, որ երկրում վախի մթնոլորտ է ստեղծվել։ Հասարակության մեջ բաժանումները ազդում են նաև մշակույթի գործիչների վրա։ Այս պարագայում առավել ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանի «Տաշիր շոուի» ժամանակ մեծ թվով երգիչ-երգչուհիներ են տարիներ շարունակ մասնակցել: Իսկ հիմա հրաժարվում են եւ Կարապետյանի խոսքով` իրենք ստիպված են արտիստներ հրավիրել ԱՄՆ-ից:

Մենք կապ հաստատեցինք մի քանի արտիստներրի հետ հասկանալու համար` ստացե՞լ են արդյոք ընդդիմության կողմից հրավեր մասնակցելու, երգելու նրանց հանրահավաքներին, եթե չեն ստացել` ստանալու պարագայում կհամաձայնե՞ն երգել, թե ոչ։ Էմմա Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել հարցին եւ անջատեց հեռախոսը։ Երգիչ Արսեն Սաֆարյանը նշեց․ «Սամվել Կարապետյանից առաջարկ չի եղել, բայց որ լինի` կմասնակցեմ, ելույթ ունեցել եմ մեկ անգամ «Բարգավաճ Հայաստանի» հավաքի ժամանակ»։ Իսկ իշխանությունների կազմակերպած հավաքներին մասնակցելու վերաբերյալ հարցին Արսեն Սաֆարյանը պատասխանեց, որ չի կարծում, թե կմասնակցի։

Երգչուհի Ջուսն էլ նշեց, որ ինքը չի զբաղվում քաղաքականությամբ, բայց ըննդիմության կողմից առաջարկի դեպքում ընդհանուր քննարկման գալով կհասկանան, իսկ իշխանությունների հավաքին` եթե անգամ 1 միլիոն դոլար գումար էլ տան, չի երգի։
Aram mp3 սկզբում պատճառաբանեց, որ հոգեհանգստի է, ապա կապ հաստատեց մեզ հետ եւ ասաց, որ առաջարկ չի ստացել և եթե ստանա էլ չի մասնակցի, չի ցանկանում, որ իր անունը որևէ ուժի հետ ասոցացվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

101-ամյա նախկին վարչապետին հոսպիտալացրել են

101-ամյա նախկին վարչապետին հոսպիտալացրել են Thu, 01 Oct 2026 01:00:22 +0400 Մալայզիայում հոսպիտալացրել են այդ…

4 ժամ ago

Մահմեդական երկրում առաջին անգամ կին վարչապետ է նշանակվել

Մահմեդական երկրում առաջին անգամ կին վարչապետ է նշանակվել Thu, 01 Oct 2026 00:30:22 +0400 Մարոկկոյում…

4 ժամ ago

Դա այլևս միայն մանդատի հարց չէ․ հայտարարություն են փոխանցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Դա այլևս միայն մանդատի հարց չէ․ հայտարարություն են փոխանցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին Thu, 01…

5 ժամ ago

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցեր են տեղի ունեցել Wed, 30 Sep 2026 23:55:17 +0400 Ֆրանսիայում դպրոցականների…

5 ժամ ago

Ինչ վերջնագիր է ներկայացվել ԵՄ-ին

Ինչ վերջնագիր է ներկայացվել ԵՄ-ին Wed, 30 Sep 2026 23:45:02 +0400 Եվրամիության վեց երկիր՝ Գերմանիայի…

5 ժամ ago

Օրվա թոփ մեդիա- դեմքերը՝ Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Ալիկ Ալեքսանյան

Օրվա թոփ մեդիա- դեմքերը՝ Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Թրամփ, Ալիկ Ալեքսանյան Wed, 30 Sep 2026 23:34:08…

5 ժամ ago