Փաշինյան ջան, էդ կուկուն մեղք է․ խի՞ ես ծառը բարձրացրել․․․

Փաշինյան ջան, էդ կուկուն մեղք է․ խի՞ ես ծառը բարձրացրել․․․

Sat, 23 May 2026 14:45:34 +0400


«Տերն ու ծառան» հեքիաթի մոտիվներով մեր քաղաքական իրականությունն արդեն էն փուլում է, երբ թվում է՝ հեքիաթագիրներն են իրականում քաղաքական վերլուծաբան։ Անահիտ Ավանեսյանն էստեղ շատ նման է հեքիաթի հերոսուհուն։ Տերը Նիկոլ Փաշինյանն է։ Ասում է՝ պիտի ծառը բարձրանաս, կուկու կանչես, որ ծառայից ազատվենք։ Ծառան էլ ժողովուրդն է։ Ասում ու «տանում է մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

Բայց ժողովուրդն էլ հո էն հին, միամիտ ծառան չի։ Էս ժողովուրդը էդքան «կուկուներից» հետո արդեն օրնիթոլոգ է դարձել (Թռչուններ ուսումնասիրող գիտնական)։ Մի կանչից հասկանում է՝ բնական կկու է, թե վարչական ռեսուրսով նշանակված կկու։
-Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․ Էս կկուն սովորական կկու չի։ Էս կամ հանձնարարությամբ է կանչում, կամ հաստիքով։
Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Մնացածը գիտեք։

Բայց էստեղ հեքիաթն իրականությունից մի կարևոր տարբերություն ունի։ Հեքիաթի, վերջում, տերը գոնե խղճահարվում, ասում է․
-Վա՜յ, չզարկես, Աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․
Մեր իրականությունում ավելի հավանական է, որ ծառի տակից Փաշինյանը վեր նայի ու ասի․
-Կանչի՛, կանչի՛, ավելի բարձր կանչի՛, ռեյտինգս ընկնում է։
Ժողովրդի մեջ էլ մեկը դժվար գտնվի, որ ասի․
-Փաշինյան ջան, էդ կուկուն մեղք է․․․ խի՞ ես ծառը բարձրացրել, ծառան կսպանի։
Մի բան պարզ է․ խնդիրը կուկուն չի, կկվին ծառ բարձրացնողն է։ Սա՛ է, որ ծառան պիտի հասկանա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ

«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ Wed, 28 Oct 2026…

23 րոպե ago

Խոստում, որը կարող է սկանդալի առիթ դառնալ

Խոստում, որը կարող է սկանդալի առիթ դառնալ Wed, 28 Oct 2026 09:30:01 +0400 Իտալական Gazzetta…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում

«Հրապարակ»․ Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում Wed, 28 Oct 2026 09:15:18…

53 րոպե ago

Լավ օրինակ

Լավ օրինակ Wed, 28 Oct 2026 09:00:05 +0400 Մեր ընդդիմության խնդիրները գալիս են ծուլությունից եւ…

1 ժամ ago

«Հրապարակ». Աշխատանքից ազատեն, գործ սարքեն, ասֆալտին փռեն՝ ընդդիմություն ո՞նց կձեւավորվի

«Հրապարակ». Աշխատանքից ազատեն, գործ սարքեն, ասֆալտին փռեն՝ ընդդիմություն ո՞նց կձեւավորվի Wed, 28 Oct 2026 08:45:48…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել Wed, 28 Oct 2026 08:15:10 +0400 Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների…

2 ժամ ago