Նման հարցումներին հավատալ պետք չէ, պետք է դրանք մերժել

Նման հարցումներին հավատալ պետք չէ, պետք է դրանք մերժել

Sat, 23 May 2026 18:15:21 +0400


Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հարցվածների 32 տոկոսը ձայն կտար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին», վկայում է Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հրապարակած հարցումը: Միաժամանակ, քվեարկությանը մասնակցելու հստակ մտադրություն ունեցող քաղաքացիների շրջանում այդ ցուցանիշը 38 տոկոս է։

Հարցումներն անցկացվել են 1511 անձանց շրջանում: Սակայն ուշագրավ է, որ հարցման մասնակիցների 84 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցերին, միայն 16 տոկոսն է պատասխանել, վստահաբար` այն մարդիկ, որոնք չեն վախենում իրենց կարծիքը հայտնելուց, իսկ դրանք, որպես կանոն, իշխանամետներն են: Քանի որ մնացյալ 84 տոկոսը մերժել է պատասխանել հարցերին՝ արդյո՞ք արդար է 16 տոկոսի կարծիքը ներկայացնել որպես համընդհանուր պատկեր և ներկայացնել հասարակությանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը մեզ հետ զրույցում խոսելով վերոնշյալ սոցհարցման մասին, ասաց․ «Նախընտրական փուլում որևիցե սոցիոլոգիական հարցման պետք չէ հավատալ, որովհետև մենք նախ հստակ չգիտենք, թե այդ հարցումները ով, կամ ովքեր են ֆինանսավորում, ում պատվերն են կատարում և այլն։ Կոնկրետ այս հարցումը բավականին տարօրինակ հարցադրումներից է կազմված, իսկ թվերը ևս խիստ տարօրինակ են։ Այս հարցումը ունի մանիպուլյացիոն բնույթ և դրա նպատակը ոչ թե քաղաքական ուժերի իրական վարկանիշը ցույց տալն է, այլ՝ անուղղակի կերպով հանրության ընտրական վարքագծի վրա ազդելն է։ Երբ մեկի ցուցանիշը բարձր ես ցույց տալիս, իսկ մյուսներին՝ շատ ցածր, տատանվող ընտրազանգվածը գնում է դեպի հաղթողի կողմ։ Այս հարցումը կնկրետ քաղաքացիներին ուղղորդում է քվեարկել ՔՊ-ի օգտին։ Նման հարցումներին հավատալ պետք չէ, պարզապես պետք է դրանք մերժել։ Ասեմ նաև, որ այս մանիպուլյացիոն տեխնոլոգիաների դեմ ընդդիմադիր ուժերը պետք է պայքարեն դրանք չեզոքացնող տեխնոլոգիաներով, որոնք չգիտես ինչու Հայաստանի ընդդիմադիրները չեն կիրառում։ Օրինակ՝ իքս կազմակերպությունը իշխանության օգտին կեղծ թվեր է հրապարակում, ապա ընդդիմադիր ուժերն էլ պետք է թեկուզ հորինեն ինչ-որ մի անունով կազմակերպություն, որի անունից թվեր նկարեն՝ բառիս բուն իմաստով, առանց որևիցե տրամաբանության»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին

Մելանյա Թրամփը հայտարարել է առաքելության ավարտի մասին Mon, 02 Nov 2026 18:00:51 +0400 ԱՄՆ Առաջին…

13 րոպե ago

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից Mon, 02 Nov 2026 17:45:05 +0400 Ֆիթնեսի…

29 րոպե ago

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին Mon, 02 Nov 2026 17:30:12 +0400…

44 րոպե ago

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ Mon, 02 Nov 2026 17:27:08 +0400…

47 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Mon, 02 Nov 2026 17:15:41 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

58 րոպե ago

Բոլորը բոլորին լրտեսում են

Բոլորը բոլորին լրտեսում են Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400 Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը…

1 ժամ ago