Առաջին քայլով վերացնելու ենք «բաց» և «փակ» բաժնետիրական ընկերությունների տարբերակումը․ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Դիանա Հակոբյան

Առաջին քայլով վերացնելու ենք «բաց» և «փակ» բաժնետիրական ընկերությունների տարբերակումը․ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Դիանա Հակոբյան

Sat, 23 May 2026 19:11:37 +0400


Հայաստանում արժեթղթերի շուկան ակտիվացնելու առաջին քայլով վերացնելու ենք «բաց» և «փակ» բաժնետիրական ընկերությունների տարբերակումը․ ընկերությունը կա՛մ պետք է դառնա իրական բաժնետիրական ընկերություն՝ ազատ շրջանառվող բաժնետոմսերով և հաշվետվողականությամբ, կա՛մ վերակազմակերպվի ավելի պարզ իրավական ձևի՝ ՍՊԸ-ի։ Այս մասին ասել է «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Դիանա Հակոբյանը։

Նա նշել է, որ բանկերը, հեռահաղորդակցության օպերատորները, էներգետիկ, հանքարդյունահանող ընկերությունները պարտադիր պետք է գործեն բաժնետիրական ընկերության ձևով, քանի որ ունեն հանրային նշանակություն, հետաքրքրություն և բարձր ազդեցություն տնտեսության վրա։ Սա նշանակում է՝ թափանցիկ հաշվետվողականություն, հստակ վերահսկողություն և հնարավորություն՝ ներդրողների մասնակցության համար։

«Որքան մեծ է ընկերության ազդեցությունը հանրության վրա, այնքան բարձր պետք է լինի նրա թափանցիկությունն ու պատասխանատվությունը»,- ասել է տնտեսագետը։

Մանրամասնելով «Միասնության թևերի» տնտեսական պլատֆորմի 4-րդ ուղղությունը՝ Դիանա Հակոբյանը նշել է, որ հայկական արժեթղթերի շուկայում այսօր գերակշռում է «արջային» վարքագիծը՝ անվստահություն, կարճ մտածողություն, սպասում։

«Մեր նպատակը դա փոխելն է։ Այլ կերպ ասած՝ մենք կառուցում ենք տնտեսություն, որտեղ գերակշռում է աճի տրամաբանությունը, ոչ թե վախի։ Մենք ուզում ենք, որ հայերը դառնան «ցուլ»՝ որպես վստահ, երկարաժամկետ մտածող ներդրողներ, որոնք ներդրում են անում աճի, արտադրության և ապագայի մեջ։Հետևաբար, մենք խաղադրույք ենք կատարում «ցուլի» վրա»,- ասել է Դիանա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Միասնության թևերի» տնտեսական ծրագիրը հրապարակվել է փետրվարի 17-ին և կրում է «7 ուղղություն՝ 1 ճանապարհ» խորագիրը։

Տեսանյութը՝ հղման մեջ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում Mon, 16 Nov 2026 23:07:05 +0400 TikTok-ում մեծ թափ է…

20 րոպե ago

141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատից

141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատից Mon, 16 Nov 2026 23:00:16 +0400…

27 րոպե ago

Երևանի խցանումները և մեքենաների քանակի սահմանափակում, ծեծկռտուք Հ1-ի եթերում․ Օրվա թոփ լուրերը

Երևանի խցանումները և մեքենաների քանակի սահմանափակում, ծեծկռտուք Հ1-ի եթերում․ Օրվա թոփ լուրերը Mon, 16 Nov…

29 րոպե ago

Դատավորների 90- 95% -ը կատարում են օրվա իշխանության կամքը, ի՞նչ դատական ռեֆորմի մասին է խոսքը․ Վարդազարյան

Դատավորների 90- 95% -ը կատարում են օրվա իշխանության կամքը, ի՞նչ դատական ռեֆորմի մասին է խոսքը․…

42 րոպե ago

Ես ներողություն եմ հայցում ողջ եզդի ժողովրդից՝ իմ որոշ ազգակիցների ստոր ու աններելի պահվածքի համար

Ես ներողություն եմ հայցում ողջ եզդի ժողովրդից՝ իմ որոշ ազգակիցների ստոր ու աններելի պահվածքի համար…

47 րոպե ago

Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը

Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը Mon, 16 Nov 2026 22:37:33 +0400 Լիտվայի…

50 րոպե ago