Առաջին քայլով վերացնելու ենք «բաց» և «փակ» բաժնետիրական ընկերությունների տարբերակումը․ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Դիանա Հակոբյան

Առաջին քայլով վերացնելու ենք «բաց» և «փակ» բաժնետիրական ընկերությունների տարբերակումը․ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Դիանա Հակոբյան

Sat, 23 May 2026 19:11:37 +0400


Հայաստանում արժեթղթերի շուկան ակտիվացնելու առաջին քայլով վերացնելու ենք «բաց» և «փակ» բաժնետիրական ընկերությունների տարբերակումը․ ընկերությունը կա՛մ պետք է դառնա իրական բաժնետիրական ընկերություն՝ ազատ շրջանառվող բաժնետոմսերով և հաշվետվողականությամբ, կա՛մ վերակազմակերպվի ավելի պարզ իրավական ձևի՝ ՍՊԸ-ի։ Այս մասին ասել է «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Դիանա Հակոբյանը։

Նա նշել է, որ բանկերը, հեռահաղորդակցության օպերատորները, էներգետիկ, հանքարդյունահանող ընկերությունները պարտադիր պետք է գործեն բաժնետիրական ընկերության ձևով, քանի որ ունեն հանրային նշանակություն, հետաքրքրություն և բարձր ազդեցություն տնտեսության վրա։ Սա նշանակում է՝ թափանցիկ հաշվետվողականություն, հստակ վերահսկողություն և հնարավորություն՝ ներդրողների մասնակցության համար։

«Որքան մեծ է ընկերության ազդեցությունը հանրության վրա, այնքան բարձր պետք է լինի նրա թափանցիկությունն ու պատասխանատվությունը»,- ասել է տնտեսագետը։

Մանրամասնելով «Միասնության թևերի» տնտեսական պլատֆորմի 4-րդ ուղղությունը՝ Դիանա Հակոբյանը նշել է, որ հայկական արժեթղթերի շուկայում այսօր գերակշռում է «արջային» վարքագիծը՝ անվստահություն, կարճ մտածողություն, սպասում։

«Մեր նպատակը դա փոխելն է։ Այլ կերպ ասած՝ մենք կառուցում ենք տնտեսություն, որտեղ գերակշռում է աճի տրամաբանությունը, ոչ թե վախի։ Մենք ուզում ենք, որ հայերը դառնան «ցուլ»՝ որպես վստահ, երկարաժամկետ մտածող ներդրողներ, որոնք ներդրում են անում աճի, արտադրության և ապագայի մեջ։Հետևաբար, մենք խաղադրույք ենք կատարում «ցուլի» վրա»,- ասել է Դիանա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Միասնության թևերի» տնտեսական ծրագիրը հրապարակվել է փետրվարի 17-ին և կրում է «7 ուղղություն՝ 1 ճանապարհ» խորագիրը։

Տեսանյութը՝ հղման մեջ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը

Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը Fri, 22 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով