Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Էրիկ Կակոյանի եղբոր հուզիչ գրառումը

Էրիկ Կակոյանի եղբոր հուզիչ գրառումը

Fri, 13 Nov 2026 16:23:26 +0400


Բաղրամյան պողոտայում դանակահարված 29-ամյա Էրիկ Կակոյանի եղբայրը սոցիալական հարթակում հուզիչ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

«Էրիկս…
Չգիտեմ ինչ գրեմ, ոնց սկսեմ։ Ես հլը չեմ հասկանում ոնց կարաս էլ կողքս չլինես։
Էդ չարաբաստիկ օրը մենք իմ աֆտոյից էինք խոսում։ Սովորական զանգ էր, ոնց միշտ։ Ու կես ժամ հետո ամեն ինչ փոխվեց։ Երանի իմանայի, որ վերջին անգամ եմ ձենդ լսում։

Գոնե մի քիչ երկար կխոսայի, ուժեղ կգրկեի քեզ ու կասեի էն ամեն ինչը, ինչ հիմա արդեն չգիտեմ ում ասեմ։
Ծնվածս օրվանից ինձ պահել ես, մեծացրել, պաշտպանել։ Քեզնից եմ սովորել մարդկանց հետ շփվել, լավ ընկեր ու լավ զավակ լինել։
Դու հսկա էիր, ախպերս, բայց էդ հսկա մարմնի մեջ հրեշտակի հոգի կար։ Անսահման բարի, Աստվածավախ ու նվիրվող։ Քո լայն, բարի ժպիտը, քո դուխն ու կամքի ուժը միշտ աչքիս առաջ են։ Որտեղ գնում էիր, ընկերներ ու հարազատներ էիր ձեռք բերում։
Փոքր ժամանակ համարյա ամեն օր կռվում էինք, հետո բարիշում ու շարունակում մեր օրը։ Մտքովս էլ չէր անցնի, որ մի օր էդ կռիվներն էլ եմ կարոտելու։

Բայց ամենաշատը մեր գիշերներն եմ կարոտում։ Ամեն գիշեր պառկում էինք, իրար պատմում մեր օրը, հետո միասին ասում էինք «Հայր մերը» ու քնում։ Ախպերս, հիմա ո՞ւմ հետ ամփոփեմ օրս։

Հասկացա էն, որ մենք էնքան վստահ ենք, որ վաղը գալու ա, որ հաճախ չենք ասում էն, ինչ զգում ենք։ Բայց երբեմն էդ «հետոն» ուղղակի չի գալիս։ Ես չհասցրի քեզ մի անգամ էլ ասել, որ դու իմ կյանքի ամենակարևոր մարդն ես։
Երեխեքիս, որոնցից մեկը իմ փոքր Էրիկն ա լինելու, պատմելու եմ, թե ինչ հզոր ախպեր եմ ունեցել։
Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Էրիկս։ Ես քեզ անսահման սիրում եմ ու միշտ սիրելու եմ։ Թող Աստված հոգիդ լուսավորի ու խաղաղություն տա քեզ։

Քո ախպերը ամեն գիշեր մեր «Հայր մերը» շարունակելու ա ասել։ Մենակ թե հիմա, երբ վերջացնեմ, էլ քո «բարի գիշերը» չեմ լսելու…»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Oդի ջերմաստիճանը կնվազի

Oդի ջերմաստիճանը կնվազի Sun, 04 Oct 2026 17:15:28 +0400 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին, 5-ի գիշերն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով