Միջազգային դերակատարներն աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների վրա

Միջազգային դերակատարներն աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների վրա

Sun, 24 May 2026 14:45:25 +0400


Երեկ կարևոր հանդիպում ունեցանք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանի (IODA) երկրորդ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացրեցինք խորացող մտահոգությունները, որոնք այսօր առկա են Հայաստանի քաղաքական և ժողովրդավարական կյանքում՝ հատկապես առաջիկա ընտրական գործընթացների համատեքստում։

Քննարկման առանցքում նախընտրական միջավայրի վատթարացումն էր և իշխանությունների կողմից վարչական ու քաղաքական լծակների բացահայտ կիրառումը։ Ներկայացրեցինք բազմաթիվ օրինակներ, որոնք վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաղուց արդեն դուրս է եկել հավասար քաղաքական մրցակցության սահմաններից։ Խոսեցինք պետական ռեսուրսների օգտագործման, համայնքային և վարչական համակարգերի վրա քաղաքական ճնշումների, պետական ծառայողների նկատմամբ ուղղորդումների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ ընտրովի իրավական հետապնդումների, ինչպես նաև իշխանական քարոզչամեքենայի միջոցով ատելության և պառակտման մթնոլորտի ձևավորման մասին։ Մանրամասն ներկայացրեցինք ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդեպ նախաձեռնված ապօրինի քրեական վարույթների մասին։

Առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք այն հանգամանքին, որ գործող իշխանությունը նախընտրական գործընթացը վերածում է ոչ թե ծրագրային մրցակցության, այլ սպառնալիքների, վախի և հաշվեհարդարի քաղաքականության։ Հասարակությանը երկրի զարգացման հստակ ծրագրերներկայացնելու փոխարեն, քաղաքացիներին կրկին առաջարկվում է «կբռնենք», «կդատենք», «պատժելու ենք» տրամաբանությունը։ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը տրամադրեցինք իշխող ուժի վիրավորանքների, սպառնալիքների և ատելության խոսքի ապացույցները՝ կարճ հոլովակի տեսքով։ Թեև վստահ եմ, որ նրանք արդեն տեղյակ էին այդ մասին։

Հանդիպումների ընթացքում ընդգծեցինք, որ Հայաստանում այսօր ակնհայտորեն արձանագրվում է ժողովրդավարության հետընթաց։ Խոսքի ազատության նկատմամբ աճող ճնշումները, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ թիրախավորված արշավները, ուժային կառույցների քաղաքականացումն ու դատական համակարգի նկատմամբ ազդեցության փորձերը լուրջ հարված են հասցնում իրավական պետության հիմքերին։

Միևնույն ժամանակ, կարևոր համարեցինք ընդգծել, որ բարձր ենք գնահատում միջազգային կառույցների, եվրոպական գործընկերների և ընդհանրապես Արևմուտքի այն ջանքերը, որոնք տարիներ շարունակ ուղղված են եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, ընտրական մշակույթի զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Սակայն այսօր, ցավոք, ստեղծվում է տպավորություն, որ նույն միջազգային դերակատարները հաճախ աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների նկատմամբ։ Երբ ժողովրդավարական չափանիշների խախտումները չեն ստանում համարժեք արձագանք, ձևավորվում է անպատժելիության մթնոլորտ, որը միայն խորացնում է քաղաքական ճգնաժամը։ Ժողովրդավարությունը չի կարող լինել ընտրովիության սկզբունքով. այն կամ պաշտպանվում է բոլոր դեպքերում, կամ աստիճանաբար վերածվում է ձևական կարգախոսի։

Գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Էլինար Վարդանյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատասխանել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը

Պատասխանել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը Sun, 11 Oct 2026 12:00:36 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին…

26 րոպե ago

Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը․․․

Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը․․․ Sun, 11 Oct 2026 11:45:50 +0400 Հայ Առաքելական…

41 րոպե ago

Ուր են անհետանում կատուները՝ Հելոուինի տոնից առաջ

Ուր են անհետանում կատուները՝ Հելոուինի տոնից առաջ Sun, 11 Oct 2026 11:30:22 +0400 Իտալիայում կենդանապաշտպաններն…

57 րոպե ago

Գտել են երեք քաղաքացու

Գտել են երեք քաղաքացու Sun, 11 Oct 2026 11:15:52 +0400 Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19։33-ին, Արարատի…

1 ժամ ago

Հոլիվուդում տեխնոհսկաները դարձել են հակահերոսներ

Հոլիվուդում տեխնոհսկաները դարձել են հակահերոսներ Sun, 11 Oct 2026 11:00:00 +0400 Հոլիվուդյան աշնանային սեզոնում հայտնի…

1 ժամ ago

Երեւանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց Sun, 11 Oct 2026 10:54:41…

2 ժամ ago