Սխալմամբ կրակել է իր ոտքին
Mon, 02 Nov 2026 20:30:59 +0400
«Էմմի» հեղինակավոր մրցանակի կրկնակի եւ «Օսկարի» դափնեկիր, 83-ամյա ռեժիսոր Մայքլ Մանը սխալմամբ կրակել է իր ոտքին։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Դեպքը տեղի է ունեցել Լոս-Անջելեսում։ Մանը, ի դեպ, բազմամյա փորձ ունեցող հրաձիգ է։ Ամենայն հավանականությամբ՝ հրացանը հավաքելիս է եղել մարզվելո համար, երբ հնչել է կրակոցը։
Ռեժիսորին տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Վիրավորումը եղել է թեթեւ։ Ոստիկանությունը հաստատել է տեղի ունեցածի իսկությունը։ Ոստիկանները ասել է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է եւ Մանը ինքնավնասում իրականացնելու մտադրություն չի եղել։