Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը

Mon, 02 Nov 2026 20:45:33 +0400


Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը օրերս մի բլոգերի հետ պոդքաստ էր անում եւ ջանում էր համոզել, որ ինքը քաղաքականությամբ չի հետաքրքրվում, այլ միայն կրթությամբ, կրթությամբ եւ էլի կրթությամբ: Այս բառը արտաբերում էր հոնքերի խաղով, ձայնի ներշնչող ելեւեջներով, բլոգերի խոսքը կտրում էր ամենաանպատեհ հատվածներում: Հասկանալի է, որ նպատակը բլոգերին խանգարելն էր, նրան թույլ չտալը, որ սուր քաղաքական եւ հումանիտար հարցեր հնչեցնի: Կրթությունն էլ պատրվակ էր, ձեւ: Ինչ ինչ, բայց կրթությունից, մշակույթից, գիտությունից այս իշխանությունները պետք է քիչ խոսեն: Քանի որ իրականությունը դրդում է ոչ թե կրթվելուն, այլ հակառակը՝ կրթության, գիտության մոռացմանը, անտեսմանը, լուռ սպանդով:

Օրինակ, 2009 թվականից Հայաստանում հիմնադրվել էր Աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ՝ որպես աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր պարգևներից մեկը։ 500,000 ԱՄՆ դոլար, իսկ 2017-ից՝ 300,000 դոլար մրցանակային ֆոնդով: Այն շնորհվում էր երկու տարին մեկ:
Հանձնաժողովի կազմում Նոբելյան մրցանակակիրներ, աշխարհահռչակ ակադեմիկոսներ էին: Տարբեր տարիների այն ստացել են շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորը, հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, պորտուգալացի աստղաֆիզիկոս Նունո Սանտոսը: 2012-ին մրցանակը ստացել են աստղաֆիզիկոս Յան Էյնաստոն՝ Էստոնիայից, և աստղաֆիզիկոս ու տեսաբան-ֆիզիկոս Իգոր Նովիկովը՝ Ռուսաստանից։ 2014-ին են մրցանակներ տրվել, 2018-ին: 2016-ին որշում է կայացվել ոչ մեկին չշնորհել մրցանակը: Աստղաֆիզիկոս Ֆելիքս Ահարոնյանն է եղել դափնեկիրների շարքում, աստղագետ Իգոր Կարաչենցևը, աստղաֆիզիկոս Բրենտ Թալին (ԱՄՆ):

2018 թվականի դեկտեմբերն Փաշինյանի կառավարության N 1489-Ն որոշմամբ` ուժը կորցրած ճանաչվեց նախկին որոշումը` մրցանակի հայցորդների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և թեկնածուի ընտրության հանձնաժողովի գործունեության մասին:

Հիմնավորումը` մրցանակային ֆոնդն «ավելի արդյունավետ» ծախսելն էր, ծախսերը կրճատելը: Հին հանձնաժողովը լուծարելն անհրաժեշտ էր, որպեսզի` «ապահովվեր միջազգային գիտական նոր կենտրոնների ներկայացվածությունը»: Փաստացի, աշխարհի առաջատար աստղաֆիզիկոսներին Հայաստան բերելն ու մեր գիտական բրենդը պահելը բյուջեի համար դարձավ «անարդյունավետ ծախս»։ Այդ վերափոխված, «օպտիմալացված» կարգով էլ հազիվհազ կազմակերպվեց 2020 թվականի վերջին մրցանակաբաշխությունը, որից հետո գործընթացն ընդհանրապես սառեցվեց ու մարեց: Այսպես գիտական բացառիկ մրցանակը վերացրին: Փոխարենը ունենք կրթության մասին դատարկ եւ «շատ նորաձև» խոսույթ՝ տիկին Աննա Հակոբյանից, որն ի դեպ՝ խորհուրդ է տալիս կրթվել դրսում, ոչ թե Հայաստանում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Փաշինյանը մի խնդիր է դրել` քանդել պետությունը մինչեւ վերջ

«Հրապարակ»․ Փաշինյանը մի խնդիր է դրել` քանդել պետությունը մինչեւ վերջ Tue, 03 Nov 2026 09:45:25…

17 րոպե ago

Սկսեցին հարվածել Իրանին

Սկսեցին հարվածել Իրանին Tue, 03 Nov 2026 09:30:53 +0400 Ամերիկյան զինվորականները հարված են հասցրել Իրանի…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Ես չեմ վիրավորվել եւ կարծում եմ` Նարեկը դրական իմաստով է դա ասել

«Հրապարակ»․ Ես չեմ վիրավորվել եւ կարծում եմ` Նարեկը դրական իմաստով է դա ասել Tue, 03…

47 րոպե ago

Էլի բախումների է տանում

Էլի բախումների է տանում Tue, 03 Nov 2026 09:00:46 +0400 Դեժավյուի զգացում ունենք: Շատ բան…

1 ժամ ago

«Հրապարակ». Ողջ զինանոցը կիրառել է` անցել է շանտաժին

«Հրապարակ». Ողջ զինանոցը կիրառել է` անցել է շանտաժին Tue, 03 Nov 2026 08:45:51 +0400 Հարցազրույց…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը

«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Tue, 03 Nov 2026 08:15:02 +0400 Մեր տեղեկություններով՝…

2 ժամ ago