Սկսեցին հարվածել Իրանին
Tue, 03 Nov 2026 09:30:53 +0400
Ամերիկյան զինվորականները հարված են հասցրել Իրանի հարավում գտնվող Ղեշմ կղզուն։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Press TV հեռուստաալիքը գիշերը հայտնել է, որ Ղեշմ կղզում պայթյուններ են լսվում։
Wall Street Journal թերթն էլ գրել է, որ դրանում ներգրավված են ԱՄՆ զինված ուժերը, որոնք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակել են գաղտնի կերպով փոքր մասշտաբի հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությանը։
«Դա պաշտպանական միջոցառում էր՝ ի պատասխան իրանցիների կողմից ԱՄՆ օբյեկտների դեմ «մակերևույթ-օդ» դասի հրթիռների կիրառման»,– X սոցիալական ցանցում հայտարարել է NewsNation հեռուստաալիքի լրագրող Քելլի Մեյերը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։