Աղքատին հանել է հարուստի դեմ, հիմարին`խելոքի, անկիրթին`կրթվածի, անհայրենիքին` հայրենասերի

Աղքատին հանել է հարուստի դեմ, հիմարին`խելոքի, անկիրթին`կրթվածի, անհայրենիքին` հայրենասերի

Sun, 24 May 2026 18:48:54 +0400


Սա փաստորեն ոչ թե «երեխաների հեղափոխություն» է, ինչպես հայտարարում է Փաշինյանը, այլ բոլշևիկյան, որովհետև բոլշևիկներն էին իշխանության գալիս` հարուստներից ունեցվածքը խլելու և այն աղքատներին բաժանելու լոզունգներով: Բոլշևիկներն էին աղքատ, անգրագետ, չարացած զանգվածին հանում փողոց` ընդդեմ մտավորականների, հարուստների, Ցարի, ընդդեմ ռուսական էլիտայի: Բոլշևիկներն էին օգտվում ժողովրդի խավարամտությունից, չարքաշ կյանքից, հարուստի ու կրթվածի հանդեպ դասակարգային ատելությունից: Թե 2026-ին Նիկոլի հայտարարած հեղափոխությունն ինչ ճակատագիր կունենա, պետք չէ հեռուն գնալ, բավական է հիշել բոլշևիկյան հեղափոխության և Սովետական Միության ճակատագիրը… բայց մենք 70 տարի ժամանակ չունենք, որ բոլշևիկյան մտածողության աղետաբերության մեջ համոզվենք…

Գագիկ Ծառուկյանի դղյակը ժողովրդին վերադարձնելու խոստումներ տվողին (թե ինչու է դա կոչում վերադարձ` երբ է դա եղել ժողովրդինը, որ հիմա էլ խոստանում է վերադարձնել, պարզ չէ) պետք է ընդամենը հարցնել` 8 տարվա ընթացքում ինչու՞ այդ «վերադարձը» չես իրականացրել, ինչու՞ ժամանակին չէիր հիշում, որ դա ժողովրդից «խլված» դղյակ է` ասենք, այն ժամանակ երբ Ծառուկյանի խմբակցության շնորհիվ վարչապետ էիր ընտրվում:

Ինչո՞վ է, օրինակ, Լֆիկի դղյակը տարբերվում Ծառուկյանի դղյակից, որ դա էլ չես վերցնում ու դարձնում, ասենք, մանկական ճամբար: Նույն տրամաբանությամբ պետք է «Ռոսիա» կինոթատրոնը, Սիլպլազայի շենքը վերցնեին Սուքիասյանից ու դարձնեին մանկապարտեզ ու կինոթատրոն, Շշի Մելոյի դղյակը` թանգարան, Գագիկ Մելքոնյանի բիզնեսները` զինվորական ճաշարան և այլն, և այլն…

Հարուստներ ու աղքատներ հակամարտությունն ու սոցիալական անհավասարությունը մարդկության պատմության ողջ ընթացքում ուղեկցել է հասարակություններին: Պետության դերը եղել է այդ անհավասարությունը մեղմելը, աղքատներին պաշտպանելը, սոցիալական ծրագրերով նրանց կյանքը հեշտացնելը: Դրան նաև հարուստներն ու հաջողակներն են մասնակցել միշտ` հարկեր վճարելով, բարեգործական ծրագրեր իրականացնելով: Ոչ մի նորմալ պետություն- իշխանություն իր աղքատ խավին չի հրահրել ու չի հրահրում հարուստ խավի դեմ, որովհետև դա հղի է բախումներով, քաղաքացիական պատերազմով: Որովհետև հարուստներն էլ կարող են իշխանություններին «պատերազմ» հայտարարել և երկիրը կարող է քաոսի մեջ հայտնվել: Որովհետև հարուստ խավի մեջ են նաև խելացիներն ու կրթվածները, ուժեղներն ու ազդեցիկները:

Իսկ այս իշխանությունը ոչնչացրել է հասարակությանը ջունգլիներից տարբերող որակները, ավիրել է սերունդների և սոցիալական խավերի համերաշխության նշույլները: Աղքատին հանել է հարուստի դեմ, հիմարին` խելոքի, անկիրթին` կրթվածի, անհայրենիքին` հայրենասերի, «հայաստանցուն»` արցախցու…չհային` հայի դեմ…

Մերժեք ՔՊ-ին և մեր երկրում դժվարությամբ, բայց կվերականգնվեն համերաշխությունը, պատմական օրինաչափություններն ու արդարությունը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Fri, 06 Nov 2026 08:00:02 +0400 ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում…

10 րոպե ago

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

8 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

8 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

9 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

9 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

9 ժամ ago