Նախընտրական փուլում պետական լծակներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման միջոց․ ԱԺԲ

Նախընտրական փուլում պետական լծակներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման միջոց․ ԱԺԲ

Mon, 25 May 2026 11:19:12 +0400


Նախընտրական փուլում պետական լծակներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման միջոց

Հայաստանում ընթացող 29-օրյա քարոզարշավի ընդամենը վերջին հինգ օրվա ընթացքում արձանագրվեցին երեք խիստ մտահոգիչ դեպքեր․

Ոստիկանությունը առգրավեց Ազգային-ժողովրդավարական Բևեռի քարոզարշավային ավտոմեքենան (Մայիսի 20),
Արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը նախնական կալանքի վերցվեց քարոզարշավի ընթացքում վարչապետի թեկնածուներից մեկին հարցեր ուղղելու և քաղաքական անհամաձայնություն արտահայտելու համար (Մայիսի 18–21),

Իսկ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավային հարթակից, մինչև իրավական գործընթացի սկիզբը, հրապարակայնորեն հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ լրտեսության մեղադրանքների մասին, ինչին անմիջապես հաջորդեցին ԱԱԾ գործողություններն ու գլխավոր դատախազի դիմումը ԿԸՀ-ին (Մայիսի 20–22)։
Երեք տարբեր թիրախ։ Հինգ օր։ Մեկ ակնհայտ օրինաչափություն։
Պետական ապարատը հարաճուն կերպով օգտագործվում է ոչ թե օրենքի գերակայությունն ապահովելու, այլ քաղաքական ճնշում գործադրելու և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով։

Քարոզարշավի մեքենայի առգրավման վերաբերյալ

Սահմանադրությամբ պաշտպանված ընտրարշավի ընթացքում քարոզչական միջոցների առգրավումը քաղաքական միջամտություն է, ոչ թե իրավապահ գործունեություն։

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 2-րդ մասը երաշխավորում է քաղաքական ուժերի գործունեության համար հավասար իրավական պայմաններ, իսկ 78-րդ հոդվածը պահանջում է, որ հիմնարար իրավունքների ցանկացած սահմանափակում լինի անհրաժեշտ, համաչափ և իրավաչափ։

ԱԺԲ-ն արդեն պաշտոնական բողոք է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարություն և համապատասխան փաստաթղթեր է փոխանցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրոպայի խորհրդին և Վենետիկի հանձնաժողովին։

Արթուր Օսիպյանի վերաբերյալ

Արթուր Օսիպյանը 2023 թ․ սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերից մեկն է։
Քարոզարշավի ընթացքում քաղաքական հարց բարձրացնելու և պետական պաշտոն զբաղեցնող անձին հարց ուղղելու համար նրան կալանավորելը խոսքի ազատության, քաղաքական մասնակցության և սահմանադրական իրավունքների կոպիտ խախտում է։ Սա քաղաքական հետապնդման ակնհայտ դրսևորում է։

ԱԺԲ խորհուրդը պահանջում է Արթուր Օսիպյանի անհապաղ ազատ արձակումը։

Անդրանիկ Թևանյանի դեմ մեղադրանքների վերաբերյալ

ԱԺԲ-ն չի կիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխարհաքաղաքական կողմնորոշումը և քաղաքական դիրքորոշումները։ Սակայն խնդիրը քաղաքական համակրանքի կամ հակակրանքի մեջ չէ։

Խնդիրն այն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որը տվյալ պահին գտնվում էր արձակուրդում, հրապարակայնորեն հայտարարում է ընդդիմադիր թեկնածուի դեմ քրեական մեղադրանքների մասին՝ որի հետևանքով նախքան դատական գործընթացի մեկնարկը պատգամավորի թեկնածուն կալանավորվում է։

Յուրաքանչյուր ընտրող, իրավապաշտպան և միջազգային դիտորդ լիովին իրավասու է հարցնելու՝ արդյո՞ք իրավապահ և դատական գործընթացները ծառայում են արդարադատությանը, թե վերածվում են քաղաքական նպատակահարմարության գործիքի։

Միջազգային կառույցներին ուղղված կոչ

ԱԺԲ խորհուրդը կոչ է անում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրոպայի խորհրդին և Վենետիկի հանձնաժողովին 2026 թ․ մայիսի 18–22-ի իրադարձությունները դիտարկել որպես փաստագրված և սրացող վտանգավոր օրինաչափություն և հանդես գալ համարժեք արձագանքով։

Միջազգային ներկայությունը Հայաստանում չպետք է լինի ձևական կամ խորհրդանշական։ Այն պետք է ծառայի որպես ժողովրդավարական չափանիշների և քաղաքական ազատությունների իրական երաշխիք։
Մենք կոչ ենք անում կիրառել առկա ամբողջ գործիքակազմը՝ արձանագրելու, դատապարտելու և կանխելու համար մարդու իրավունքների, քաղաքական բազմակարծության և ժողովրդավարական գործընթացների դեմ ուղղված հետագա ոտնձգությունները։
ԱԺԲ-ի դիրքորոշումը

Պետական ուժի կիրառումը քաղաքական ընդդիմախոսների դեմ չի փոխում մեր վարքն ու ուղերձը։ Ընդհակառակը՝ այն ավելի հաստատակամ է դարձնում մեր պայքարի արդարությունն ու անհրաժեշտությունը։
Մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը՝ հանուն ինքնիշխան, անվտանգ և ժողովրդավարական Հայաստանի։

Հավատ։ Հայրենիք։ Ինքնիշխանություն։
Ի գործ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը Thu, 26 Nov 2026 23:55:25…

3 ժամ ago

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով Thu, 26 Nov 2026…

3 ժամ ago

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ Thu, 26 Nov 2026 23:30:48 +0400 Ամերիկացի…

3 ժամ ago

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին»

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին» Thu, 26 Nov 2026…

3 ժամ ago

Ո՞ւմ է աջակցում

Ո՞ւմ է աջակցում Thu, 26 Nov 2026 23:16:12 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Երևանի…

3 ժամ ago

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Thu, 26 Nov 2026 23:08:15 +0400 Հնդկաստանի կառավարությունը…

4 ժամ ago