Նախընտրական ցուցակից 6-7 հոգի կալանավորված են. Գոհար Մելոյան

Նախընտրական ցուցակից 6-7 հոգի կալանավորված են. Գոհար Մելոյան

Mon, 25 May 2026 16:45:57 +0400


«Իշխանությունը հասկանում է, որ չի կարող օրինական գործընթացի միջոցով ընտրություններում հաղթանակ ունենալ, նման ապօրինությունների է դիմում», «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի երրորդ համար Գոհար Մելոյանը, անդրադառնալով ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանավորմանը։

Մելոյանը մեզ ասաց, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից էլ կան կալանավորվածներ․ «Մենք հանրային աղմուկ չենք անում, բայց մեր ցուցակից էլ կան մարդիկ այս պահին կալանավորված, տնային կալանքի տակ գտնվող, վարչական հսկողության տակ գտնվող։ Արդեն 320-ից ավելի մարդ՝ մեր համակիրներից, աշխատակիցներից ու թեկնածուներից բերման են ենթարկվել, նրանց քիչ տոկոսն է հետևանքներ կրել։ Ցուցակից 6-7 հոգի ունենք, ովքեր կալանավորված են»։

Մելոյանը նշեց, որ իրենք ԿԸՀ դիմումներ են ներկայացրել․ «Դիմումների մեծ մասը ընթացքի մեջ են, դեռ պատասխաններ չենք ստացել, բայց էս երկու օրը բավականին աղմկահարույց նիստեր կունենա ԿԸՀ-ն, տեսնենք, թե ինչ դիրքորոշում է ներկայացնում ԿԸՀ-ն»։
Անդրադառնալով ՌԴ-ից ընտրողներին Հայաստան բերելու ու իրենց օգտին քվեարկելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը, Մելոյանը նշեց․ «Այդ ձայնագրությունները միայն մի նպատակ ունեն՝ իշխանության օրակարգը սպասարկելու։ Բացի այդ Հակակոռուպցիոն կոմիտեի նորությունների հատվածը նայում ես ամբողջովին մեր ուժին է նվիրված, այլ գործերով ոչինչ չկա։ Կարծես այս երկրում ուրիշ ոչինչ տեղի չի ունենում։ Այս ձայնագրությունների իսկությունն ու հավաստիությունը մինչ այս պահը արձանագրված չեն, իրավապահը նման ձայնագրությունը հրապարակելու համար առնվազն գոնե ինքն էլ պետք է կաշկանդված լիներ ու թույլ տար, որ փորձաքննություններ իրականացվեն։ Բայց դա չեն անում, քանի որ նպատակ ունեն մինչ ընտրություններն ազդեցություն ունենան ընտրական գործընթացների վրա և մոլորեցնեն հանրությանը։ Եւ վերջապես մենք չգիտենք էդ ձայնագրությունների մեջի մարդիկ ովքեր են»։

Մելոյանն ընդգծեց, որ իրենք կարիք չունեն կաշառքով կամ այլ կերպ մարդկանց շահագրգռելու, քանի որ ունեն բնական մեծ աջակցություն ու մեծ թափով աճող համակիրների բանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խոլերայի բռնկում․ կա ավելի քան 70 զոհ

Խոլերայի բռնկում․ կա ավելի քան 70 զոհ Wed, 10 Jun 2026 20:30:40 +0400 Աֆրիկյան Նիգերիայում…

6 րոպե ago

Չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում․ Իվետա Տոնոյան

Չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում․ Իվետա Տոնոյան Wed, 10 Jun 2026 20:27:18…

9 րոպե ago

Մարդիկ հոգնել են քաղաքականությունից

Մարդիկ հոգնել են քաղաքականությունից Wed, 10 Jun 2026 20:15:04 +0400 Հայաստանում, կարելի է ասել, մեկնարկել…

22 րոպե ago

Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանները

Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանները Wed, 10 Jun 2026 20:10:54 +0400 Latest…

26 րոպե ago

Դիտարկումներ՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների մասին

Դիտարկումներ՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների մասին Wed, 10 Jun 2026 19:53:12 +0400 «Նոր ուժ» կուսակցության…

43 րոպե ago

Կարևոր շեշտադրումներ

Կարևոր շեշտադրումներ Wed, 10 Jun 2026 19:47:38 +0400 Ընտրությունների նախնական արդյունքների, հետընտրական զարգացումների և հետագա…

49 րոպե ago