Տերն ու ծառան

Տերն ու ծառան

Mon, 25 May 2026 17:45:50 +0400


Կարծում եմ, բոլորին է հայտնի Հ. Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթը: Այն երկու եղբայրների մասին է, մեկը` խելացի, մյուսը՝ միամիտ։ Ինչպես նաև ագահ ու շուստրի հարուստ, նրա կնոջ ու զոհ գնացած ոչխարների: Ու միամիտ եղբոր պարտության եւ խելացի եղբոր վրեժի` ագահ ու շուստրի հարուստից: Ինձ համար բաց է մնում այն հարցը, թե ինչպես է զգացել «Ամենայն հայոց բանաստեղծը», որ իր գրած հեքիաթը՝ մի փոքր ձևափոխված, կյանքի էր կոչվելու ավելի քան 100 տարի անց:

Իսկ հիմա հարմար տեղավորվեք ձեր բնակարանում կամ այնտեղ, որտեղ գտնվում եք այս հոդվածը կարդալու պահին: Եվ ունկնդրեք, թե ինչպես է հնարավոր կյանքի կոչել 100 տարի առաջվա պատմությունը: Եվ այսպես, լինում է չի լինում, մի երիտասարդ է լինում՝ իր կարծիքով խելացի և արդարամիտ: Այդ երիտասարդը երկար տարիների ակտիվ կյանք վարելով՝ հասուն տարիքում հասնում է իր գերագույն բաղձանքի իրականացմանը: Այն է՝ Հայաստանի վարչապետ կարգվելուն: Համոզված լինելով, որ եթե դա իրեն չհաջողվի, ապա Հայաստանն այլևս չպետք է ունենա վարչապետ: Թե ինչպես է նրան հաջողվում կյանքի կոչել իր երազանքը՝ դրա մասին բաիզմիցս է գրվել: Ու կրկնվելու կարիք, բնականաբար, չկա:

Ինչևէ, բազմելով տարածաշրջանում և ոչ միայն, հարգված պետության գահին, ինքն ամեն ինչ անում է, որպեսզի իր զրոյական կետից լուծում ստանա Ղարաբաղյան խնդիրը: Ու դա լինի այնպիսի լուծում, որ ձեռնտու լինի ոչ միայն արցախցիներին ու հայաստանցիներին, այլև թշնամի ադրբեջանցիներին: Բայց թե խայտառակ պարտության հետևանքով ինչպիսի լուծում ստացավ այդ խնդիրը՝ հայտնի է բոլորիս: Ընդամենը ավելացնեմ, որ մինչև նման լուծում ձեռք բերելը վերջինս երազում էր, որ ինքն Աստծո կամոք կառավարելու է առնվազն մինչև 2050 թվականը: Ու, ըստ այդմ, ծրագրեր էր կազմում 30 տարվա կտրվածքով:

Սակայն խայտառակ պարտությունից հետո ինքը հասկացավ, որ ոչ թե Աստծո տեղապահն է այս երկրում, այլ ընդամենը ժողովրդի ծառա: Քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ու մի քանի տարին մեկ նրա կողմից այն հանձնվում է ինչ-որ քաղաքական ուժի: Տվյալ դեպքում՝ հենց իրեն, քանի որ ինքն իրենով մարմնավորում է հենց այդ ուժը: Ինչևէ, եթե իրականում երկրի տերը լիներ ժողովուրդը, ապա խայտառակ պարտությունից հետո կվռնդեր նման ծառային: Ով է տեսել, որպեսզի տերը պահի ապաշնորհ, դարավոր թշնամու կողմից ծեծված ու խայտառակված ծառային: Հատկապես այնպիսի մեկին, ով ՊՆ բունկերում թաքնված հաթաթա էր տալիս հենց իր՝ տիրոջ հասցեին:
Էլ չասած, որ ժողովրդի իրական ծառան պետք է այնքան արժանապատվություն ունենար, որ խայտառակվելուց հետո ինքնակամ հրաժարական ներկայացներ իրեն ժամանակավոր հանձնված իշխանությունից և հեռանար: Այլ ոչ թե, մերժված նախկինի կողմից մշակված մեխանիզմով, իբրև թե հրաժարական ներկայացներ ու պահպանելով իշխանությունը, կրկին բազմեր ծառայողական գահին: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ծառան ոչ միայն չարդարացրեց իրեն, այլև կեղծավոր երդումներով ապակողմնորոշելով տիրոջը՝ սկսեց տիրություն անել նրան՝ փոխանակ որպես վարձու ծառա սպասարկեր իր տիրոջը:

Ինչ մնում է 700 հազար, «51% +» կամ այլ բացարձակ կամ տոկոսային թվերին, որոնց հիման վրա ինքն իբրև թե կամովին կհեռանա, ապա դրանով ծառայից տիրոջը վերածված անձը փորձում է խեղճացնել այն մարդկանց, ում համար այդ թվերը ապատիայի մեջ ընկնելու աղբուր կարող են դառնալ: Ովքեր անընդհատ ենթադրում են, որ վարչապետի աթոռից կառչած անձը մի նոր քաջ նազար է, ում հնարավոր չէ հաղթել: Առանց գիտակցելու, որ քաջնազարների ուժը թաքնված է հենց մարդկանց այդ բնույթի հավատքի մեջ: Ու այդ թվերն էլ լսելով՝ կարող են հոգեբանորեն ջարդվել և ընտրատեղամաս գնալու փոխարեն մնալ տանը: Այնինչ, պետք է անպայման այցելել մոտակա ընտրատեղամասը և նրան մերժելով՝ երկիրն ազատել իրեն տեր երևակայած ապաշնորհ ու աննորմալ ծառայից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լավ գիտեին` Արման Թաթոյանն եկավ, վերջ փախնել չկա, պիտի հարցը քննարկենք մինչև վերջ. Արման Թաթոյան

Լավ գիտեին` Արման Թաթոյանն եկավ, վերջ փախնել չկա, պիտի հարցը քննարկենք մինչև վերջ. Արման Թաթոյան…

14 րոպե ago

Մահացու հրադադար․ Գազայի հատվածում ավելի քան 900 մարդ է զոհվել

Մահացու հրադադար․ Գազայի հատվածում ավելի քան 900 մարդ է զոհվել Mon, 25 May 2026 21:00:45…

15 րոպե ago

Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը

Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Mon, 25 May 2026…

20 րոպե ago

ԼԳԲՏ անձանց փորձում են ներքաշել նախընտրական խաղերի մեջ

ԼԳԲՏ անձանց փորձում են ներքաշել նախընտրական խաղերի մեջ Mon, 25 May 2026 20:45:53 +0400 Օրերս…

30 րոպե ago

Իրենք փակում են ամենագլխավոր ճանապարհը․ Սամվել Կարապետյանն իշխանության քայլերի մասին

Իրենք փակում են ամենագլխավոր ճանապարհը․ Սամվել Կարապետյանն իշխանության քայլերի մասին Mon, 25 May 2026 20:39:33…

36 րոպե ago

Բարի ու Ուժեղ Ստեփանավանը

Բարի ու Ուժեղ Ստեփանավանը Mon, 25 May 2026 20:36:28 +0400 Latest news from Secure News…

39 րոպե ago