Թրամփն առաջարկել է Իրանին ներառել Աբրահամի համաձայնագրերում

Թրամփն առաջարկել է Իրանին ներառել Աբրահամի համաձայնագրերում

Mon, 25 May 2026 22:30:37 +0400


Իրանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը պետք է ընթանա Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերում նոր մահմեդական երկրների ներգրավմանը զուգահեռ։ Այս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Խնդրում եմ այս բոլոր երկրներին անհապաղ պարտադիր կարգով ստորագրել Աբրահամի համաձայնագրերը»,-երկուշաբթի օրն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է նա։
Ինչպես նշել է Թրամփը, խոսքը Սաուդյան Արաբիայի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Հորդանանի և Եգիպտոսի մասին է։
«Հավանականություն կա, որ նրանցից մեկը կամ երկուսը դա չանելու հիմքեր կունենան… Սակայն մեծ մասը պետք է պատրաստ լինեն, ցանկություն և հնարավորություն ունենան Իրանի հետ այս կարգավորումը վերածելու ավելի մասշտաբային պատմական իրադարձության»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։
2020 թվականին ԱՄՆ-ն գործընթաց սկսեց, որն ուղղված էր Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը․ դրա արդյունքում ստորագրվեց փաստաթղթերի փաթեթ, որը ստացավ «Աբրահամի խաղաղության համաձայնագրեր» անվանումը։

Համաձայնագրերին միացան ԱՄԷ-ն, Բահրեյնը, Մարոկկոն և Սուդանը։ Սուդանի իշխանությունները հայտարարեցին համաձայնագրերին միանալու շահագրգռվածության մասին և ստորագրեցին հռչակագրի մասը, սակայն Իսրայելի հետ համապատասխան փաստաթուղթ դեռևս չեն կնքել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մեկ օրում հրդեհի մակերեսը հասել է 3,2 հազար հեկտարի

Մեկ օրում հրդեհի մակերեսը հասել է 3,2 հազար հեկտարի Sun, 23 Aug 2026 21:30:12 +0400…

13 րոպե ago

Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա

Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա Sun, 23 Aug 2026 21:15:32 +0400 Ռուսաստանի…

28 րոպե ago

Կառավարության անօրեն անդամները պատրաստվում են ներկայանալ Ազգայի Ժողով

Կառավարության անօրեն անդամները պատրաստվում են ներկայանալ Ազգայի Ժողով Sun, 23 Aug 2026 21:05:33 +0400 2026…

38 րոպե ago

Ըստ Վանգայի՝ կենդանակերպի 2 նշան 2026 թվականի ավարտին կերջանկանա

Ըստ Վանգայի՝ կենդանակերպի 2 նշան 2026 թվականի ավարտին կերջանկանա Sun, 23 Aug 2026 21:00:26 +0400…

43 րոպե ago

Երկար ժամանակ գազ չի լինելու. Հասցեներ

Երկար ժամանակ գազ չի լինելու. Հասցեներ Sun, 23 Aug 2026 20:45:39 +0400 Օգոստոսի 24-ին՝ ժամը…

58 րոպե ago

Լարսի արդիականացումը կարող է էապես փոխել այսօր ձևավորվող տրանսպորտային ճարտարապետությունը. Վահե Դավթյան

Լարսի արդիականացումը կարող է էապես փոխել այսօր ձևավորվող տրանսպորտային ճարտարապետությունը. Վահե Դավթյան Sun, 23 Aug…

1 ժամ ago