Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև

Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև

Mon, 25 May 2026 23:27:51 +0400


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրել է.

«Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

«Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված արժեհամակարգ ունի, խոսում է դարավոր մի կառույցի մասին, որի առաքելության մեծագույն ճանապարհը եղել է ազգապահպանությունն ու հայրենապահպանությունը։ «Մարդ» ում մարդկային նկարագիրը կասկածի տակ է, «մարդ» ով ոչ մի սրբություն չունի, հանկարծ հոխորտում է աստվածաստեղծ մի կառույցի դեմ ` չհասկանալով իր գոյության ճղճիմությունը։

Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք։

Եվ հատկապես վտանգավոր է, երբ սրանք արդեն բաց տեքստով փորձում են Հայաստան ներմուծել ուկրաինական սցենարը։

Ասում են՝ Ուկրաինայում ինչ արեցին եկեղեցու հետ, նույնը պետք է անել այստեղ:

Ի՜նչ հիանալի «օրինակ» են գտել․ պատերազմից քայքայված երկիր, խուզարկվող ու օկուպացվող վանքեր, ծեծված եկեղեցականներ, հոգևորականների դեմ գործեր, պետության կողմից եկեղեցական կյանքի վերահսկողություն, հավատացյալ հասարակության պառակտում։ Ահա սա՞ է այն «եվրոպական ժողովրդավարությունը», որը փորձում են փաթաթել հայ ժողովրդի վզին։

Գալու է պատասխան տալու ժամանակը և սա ու իր նմանները կանգնելու են հայ ժողովրդի, հայրենիքի ու Աստծո դատաստանի առաջ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

5 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

6 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

7 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

7 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

7 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

7 ժամ ago