«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը՝ Արամ Աբրահամյանին

«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը՝ Արամ Աբրահամյանին

Tue, 26 May 2026 15:26:27 +0400


Հայաստանի ժուռնալիստների միությունն ու մրցութային հանձնաժողովն ամփոփել են «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ քվեարկության արդյունքները:

Ի սկզբանե որոշված էր, որ մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվել։

Մրցանակակրին ընտրելու համար ձևավորվել էր մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝
1. Սաթիկ Սեյրանյան – Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, մրցութային հանձնաժողովի նախագահ
2. Վարդան Ալոյան – «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնի պրոդյուսեր
3. Հակոբ Բադալյան – քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս
4. Արմեն Բաղդասարյան – քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս
5. Նարեկ Գալստյան – 24News.am կայքի հիմնադիր և խմբագիր, քաղաքական մեկնաբան
6. Ալիսա Գևորգյան – լրագրող
7. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն
8. Արտակ Հերիքյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար, հեռուստահաղորդավար, մեկնաբան
9. Դավիթ Սարգսյան – լրագրող

Եվ այսօր՝ անվանի լրագրող-հրապարակախոսի ծննդյան օրը, մրցութային հանձնաժողովն իր 9 անդամների միաձայն կողմ քվեարկությամբ «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ շնորհել է ճանաչված հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ՝ իր երկարամյա ստեղծագործական սկզբունքային գործունեության, ազնիվ ու անկողմնակալ լրագրությանը դավանելու, մարդկային որակների, գործընկերներին ու լրագրողների երիտասարդ սերնդին արժեհամակարգ փոխանցելու, լրագրողական ուրույն ձեռագիր ունենալու գնահատելի որակների համար:

2025 թվականին՝ մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի առաջ, Արմեն Դուլյանի ընտանիքը և գործընկերները նախաձեռնեցին մրցանակային արձանիկի բնօրինակի ստեղծումը, որի հիման վրա Հայաստանի ժուռնալիստների միությունն ամեն տարի կստեղծի կրկնօրինակը և կհանձնի մրցանակակրին։ Բրոնզե արձանիկի բնօրինակը պատրաստվեց reArmenia-ի հարթակում հանրային դրամահավաքի շնորհիվ։

Հեղինակը երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանն է, որը մրցանակային արձանիկի հեղինակային իրավունքն ամբողջովին զիջել է Արմեն Դուլյանի ընտանիքին։

2026 թվականի մրցանակային արձանիկի կրկնօրինակը ևս պատրաստել է հեղինակը և հանձնել Հայաստանի ժուռնալիստների միությանը։

«Արմեն Դուլյան» մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարել է հանրային դրամահավաքի մասին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը։

Առաջիկայում կհայտարարվի մրցանակի հանդիսավոր հանձնման միջոցառման մասին:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկին չի՞ ուզում վերադարձնել Ղրիմը

Զելենսկին չի՞ ուզում վերադարձնել Ղրիմը Wed, 29 Jul 2026 17:00:08 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին…

4 րոպե ago

Սխալ և փաստերի խեղաթյուրում է Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը․ ՀՅԴ

Սխալ և փաստերի խեղաթյուրում է Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը․ ՀՅԴ Wed, 29 Jul 2026…

7 րոպե ago

Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է

Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է Wed, 29 Jul 2026 16:54:48 +0400…

10 րոպե ago

Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու, արտահանումների արգելքի մասին

Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու, արտահանումների արգելքի մասին Wed, 29 Jul 2026 16:51:45 +0400 Latest news from…

13 րոպե ago

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Wed, 29 Jul 2026 16:42:26 +0400 «ԼՈՒՅՍ»…

22 րոպե ago

Ամունդի-Ակբա․ կենսաթոշակային ֆոնդերը կրկին գրանցել են դրական եկամտաբերություն

Ամունդի-Ակբա․ կենսաթոշակային ֆոնդերը կրկին գրանցել են դրական եկամտաբերություն Wed, 29 Jul 2026 16:37:11 +0400 Ամունդի-Ակբա…

27 րոպե ago