Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը՝ Արամ Աբրահամյանին

«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը՝ Արամ Աբրահամյանին

Tue, 26 May 2026 15:26:27 +0400


Հայաստանի ժուռնալիստների միությունն ու մրցութային հանձնաժողովն ամփոփել են «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ քվեարկության արդյունքները:

Ի սկզբանե որոշված էր, որ մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվել։

Մրցանակակրին ընտրելու համար ձևավորվել էր մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝
1. Սաթիկ Սեյրանյան – Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, մրցութային հանձնաժողովի նախագահ
2. Վարդան Ալոյան – «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնի պրոդյուսեր
3. Հակոբ Բադալյան – քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս
4. Արմեն Բաղդասարյան – քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս
5. Նարեկ Գալստյան – 24News.am կայքի հիմնադիր և խմբագիր, քաղաքական մեկնաբան
6. Ալիսա Գևորգյան – լրագրող
7. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն
8. Արտակ Հերիքյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար, հեռուստահաղորդավար, մեկնաբան
9. Դավիթ Սարգսյան – լրագրող

Եվ այսօր՝ անվանի լրագրող-հրապարակախոսի ծննդյան օրը, մրցութային հանձնաժողովն իր 9 անդամների միաձայն կողմ քվեարկությամբ «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ շնորհել է ճանաչված հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ՝ իր երկարամյա ստեղծագործական սկզբունքային գործունեության, ազնիվ ու անկողմնակալ լրագրությանը դավանելու, մարդկային որակների, գործընկերներին ու լրագրողների երիտասարդ սերնդին արժեհամակարգ փոխանցելու, լրագրողական ուրույն ձեռագիր ունենալու գնահատելի որակների համար:

2025 թվականին՝ մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի առաջ, Արմեն Դուլյանի ընտանիքը և գործընկերները նախաձեռնեցին մրցանակային արձանիկի բնօրինակի ստեղծումը, որի հիման վրա Հայաստանի ժուռնալիստների միությունն ամեն տարի կստեղծի կրկնօրինակը և կհանձնի մրցանակակրին։ Բրոնզե արձանիկի բնօրինակը պատրաստվեց reArmenia-ի հարթակում հանրային դրամահավաքի շնորհիվ։

Հեղինակը երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանն է, որը մրցանակային արձանիկի հեղինակային իրավունքն ամբողջովին զիջել է Արմեն Դուլյանի ընտանիքին։

2026 թվականի մրցանակային արձանիկի կրկնօրինակը ևս պատրաստել է հեղինակը և հանձնել Հայաստանի ժուռնալիստների միությանը։

«Արմեն Դուլյան» մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարել է հանրային դրամահավաքի մասին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը։

Առաջիկայում կհայտարարվի մրցանակի հանդիսավոր հանձնման միջոցառման մասին:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել Mon, 27 Jul 2026 …