Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը

Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը

Wed, 27 May 2026 11:02:39 +0400


Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը

Հայտնի Ատելության պիկապը ոնց որ Ռուանդայի տխրահռչակ ռադիոն լինի (հազար բլուրների ազատ ռադիո)։ Հիշեցնենք, որ Ռուանդայում ատելության քարոզը բերեց մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկին։
Էսքան ատելություն, թշնամանք, զրպարտություն, մեղադրանքներ, որ աջ ու ձախ տարածում է, ունենալու է այլանդակ հետևանքներ։ Չորս կողմը լարվածություն ունեցող մեր երկրում գոնե մի հատիկ կոնսոլիդացիոն միտք չհնչեց իշխանական պիկապից։
Հարամ արեց բոլոր ծրագրային քննարկումները, բանավեճերը։ Առնվազն 4-5 ուժ ունեին լավ գաղափարներ, լավ ծրագրային առաջարկներ։ Դրանք խեղդվեցին ատելության հորձանուտում։ Որ ի՞նչ, էս ի՞նչ որակ է։ Իշխանական թիմը նույնիսկ իր սեփական ռացիոնալ գաղափարները խեղդեց ատելության քարոզի մեջ։

Հունիսի 7-ից հետո ցանկացած իշխանության թիվ 1 խնդիրը պետք է լինի երկրում մթնոլորտի փոփոխությունը, ներքին հաշտության պրոցեսը։ Ուրիշ ճանապարհ չկա, մյուս ճանապարհն ազգովի մղկտալն է լինելու՝ նոր փորձանքների ու աղետների առերեսումից։ Բայց շատ շատ բարդ է լինելու։

Ենթադրենք՝ իշխանությունը մնում է։ Այսինքն՝ նա կառավարման մանդատ է ստանում «սատկացնելու եմ, բռնելու եմ, կզզցնելու եմ, խլելու եմ» օրակարգով։ Մենք ստանալու ենք որևէ զարգացման անպիտան հանրային վիճակ՝ թշնամացած, պառակտված։ Հասարակության առնվազն յոթանասուն տոկոսն իրեն օտար է զգալու։

Ենթադրենք՝ իշխանությունը փոխվում է։ Մենք ստանալու ենք «մեզ ուզում էին սատկացնել, բռնել, կզզցնել, խլել» մթնոլորտ և հոգեբանական այդ վիճակով հանրություն։

Հետևաբար ու՞ր ենք գնում։ Ատելության պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները, կուտակված հարցերի լուծման խելամիտ առաջարկները։

Էժանագին սլիվներով վտանգավոր տրամադրություններ են ստեղծում, երկրի առաջին դեմքերը խոդորկովսկիների և նավալնիների դեղին մամուլն են ցիտում, իսկ իրական կյանքում իրական լուրջ խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։

«Ու՞մ ես քվեարկելու» հողի վրա արդեն իրար են դանակահարում, սպանում, հազարավոր ընտանիքներ են կիսվում ու թշնամանում։ Որ ի՞նչ։

Այս տրամաբանությամբ ու՞ր ենք գնում, ու՞ր ենք հասնելու։ Արդեն չգիտես՝ ում հետ քննարկես նման հարցեր. երկրի չորս կողմը լարվածություն է, իսկ ներսում՝ աննորմալ դեգրադացիա։

Այն կառույցները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին սրա դեմն առնել, լուռ են և մասնակից ապօրինություններին։ Գիտակցո՞ւմ են արդյոք, որ դա սովորական «իշխանական հրահանգներ» չեն, այլ՝ ամբողջ հասարակության քայքայմանն ուղղված գործողություններ և երկրի հետագա զարգացումը վտանգող քայլեր ։ Այստեղ մեր հարցերն ուղղված են մեր երկիրը հավանաբար սիրող և երկրի հետ դեռևս իրենց ապագան կապող մարդկանց։ Գիտակցում ե՞ք ինչ է կատարվում։

Վահե Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

8 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

8 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

8 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

8 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

9 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

9 ժամ ago