«Հրապարակ». Հույս ունեմ, որ դա անում է մի քանի ձայն ավել ստանալու նպատակով

«Հրապարակ». Հույս ունեմ, որ դա անում է մի քանի ձայն ավել ստանալու նպատակով

Wed, 27 May 2026 11:15:19 +0400


Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավը վերածել է սպառնալիքների «մաստեր կլասի»։ Եվ չնայած ցայտնոտի մեջ է, իսկ հողը երերում է ոտքերի տակ, միեւնույն է` ՔՊ առաջնորդը վստահ է, որ վերընտրվելու է հունիսի 7-ին եւ մինչեւ 2031 թվականը Գագիկ Ծառուկյանի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոնի է վերածելու։ «Մինչեւ 2031 թվականը Գագիկ Ծառուկյանի՝ սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա այնպես, ինչպես փեսայի՝ Գուլոյանի տունն արդեն պետության սեփականությունն է՝ 2,5 մլն դոլար արժողությամբ»,- Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը: Նա շարունակ խոսում է մրցակիցներին` Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին ու Քոչարյանին ունեզրկելու մասին: «Ինչպես 2 բոթասից սկսել են, էնպես էլ ես իրենց հասցնելու եմ 2 բոթասի մակարդակի»,- ասել է Փաշինյանը եւ որպես օրինակ բերել Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանին պատկանող առանձնատունը, որն արդեն իսկ խլել են։ Իր իշխանավարման ութուկես տարիներին Փաշինյանը նման մի քանի փորձ ունեցել է, օրինակ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունն է խլել, սակայն այն ոչ թե պետությանն է վերադարձրել, այլ նվիրել է իր աճեցրած օլիգարխ Նարեկ Նալբանդյանին։ Նույնը կատարվել է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի` Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի հետ․ այն նվիրատվության ճանապարհով պետությունը վերցրել է 15 միլիարդ 800 միլիոն դրամով, բայց երկուսուկես տարի հետո 5 միլիարդ դրամով վաճառվել է նույն Նալբանդյանին։ Ի՞նչ շահեցին այս ամենից պետությունն ու հայ ժողովուրդը՝ ոչինչ, ի՞նչ շահեց Նիկոլ Փաշինյանը՝ միլիարդներ։

Փաստաբան Հայկ Ալումյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Փաշինյանի վերոնշյալ սպառնալիքների եւ դրա իրավական կողմի մասին, նկատեց․ «Այն, ինչ հայտարարում է Փաշինյանը, կարելի է գնահատել որպես նախընտրական սրացում, ուրիշ ոչինչ։ Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմերին, ապա ինչ-որ մեկից, այն էլ՝ այնպիսի մեկից, որը չի զբաղեցրել պետական պաշտոն, ինչ-որ բան վերցնելը եւ պետականացնելը պետք է արվի շատ լուրջ իրավական ընթացակարգերով։ Վարչապետը փաստացի իրեն թույլ է տալիս միջամտել դատական ընթացակարգերին, ավելին՝ անգամ դրանցից առաջ ընկնել, կանխատեսել, թե դատարաններն ինչ պետք է որոշեն նման հարցերում։ Դա սարսափելի ցուցիչ է։ Ծառուկյանի տունն ի՞նչ հիմքով կարող են դարձնել ծերերի կենտրոն, ես կդժվարանամ մեկնաբանել այս հարցը՝ վարչապետի տեսանկյունից, սակայն անգամ իրավունքի տեսանկյունից այս հարցը մեկնաբանելը զավեշտալի է։ Եթե մեր երկիրն իրապես լիներ իրավական պետություն, ապա գործադիր իշխանության ղեկավարը երբեք չէր կարող կանխատեսել, թե որ դատական գործընթացն ինչպիսի ավարտ կունենա, առավել եւս, որ դատական ընթացակարգն անգամ չի էլ սկսվել։ Մենք գործ չունենք անձի հետ, որը պետական պաշտոն է զբաղեցրել, որպեսզի քննարկվի, թե որքանով են նրա եկամուտները եղել հիմնավորված, եւ որքանով են դրանք եղել օրինական։ Գործ ունենք գործարարի հետ, որի պարագայում այլ օրենսդրություն պետք է կիրառվի, սակայն անգամ չեմ ուզում կանխատեսել այդ օրենսդրության մասին։ Գործարարի եկամուտները բացառապես հարկային մարմինների իրավասության տակ են, իսկ ես լավ չեմ պատկերացնում՝ եթե չկա հարուցված գործ, ինչպե՞ս կարելի է պնդել, որ անձի եկամուտները պետությանը պետք է անցնեն եւ ծառայեցվեն ինչ-որ խմբերի։ Զարմանում եմ, որ գործադիրի ղեկավարն ասում է մի բան, որի ոչ միայն իրավունքը չունի, այլեւ նման գործառույթ իրականացնելու նախադրյալներ չկան։ Հույս ունեմ, որ սա նախընտրական շրջանի համար է արվում՝ լրացուցիչ մի քանի ձայն ավել ստանալու նպատակով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Wed, 11 Nov 2026 15:00:21 +0400 ԱՄՆ…

11 րոպե ago

Չեն ասում՝ հիվանդ ենք, որովհետև Փաշինյանը ծաղրում է նրանց հիվանդությունը

Չեն ասում՝ հիվանդ ենք, որովհետև Փաշինյանը ծաղրում է նրանց հիվանդությունը Wed, 11 Nov 2026 14:45:00…

26 րոպե ago

Շատ կուզեին շոուի համար գնալ Եռաբլուր , բայց իրենց իշխանության բերած ուժերը ականջները կկտրեին

Շատ կուզեին շոուի համար գնալ Եռաբլուր , բայց իրենց իշխանության բերած ուժերը ականջները կկտրեին Wed,…

41 րոպե ago

Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին գագաթնաժողովը հարցականի տակ է

Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին գագաթնաժողովը հարցականի տակ է Wed, 11 Nov 2026 14:30:22 +0400 ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան պետությունների ղեկավարների մակարդակով…

41 րոպե ago

Իրավիճակը չի փոխվի, իշխանությանն է պետք փոխել

Իրավիճակը չի փոխվի, իշխանությանն է պետք փոխել Wed, 11 Nov 2026 14:22:37 +0400 «Նուբարաշեն» քրեակատարողական…

49 րոպե ago

Վարդգես Գասպարին ա բողոք գրել, ենթադրում եմ կախաղան կանեն. Գեղամ Մանուկյան

Վարդգես Գասպարին ա բողոք գրել, ենթադրում եմ կախաղան կանեն. Գեղամ Մանուկյան Wed, 11 Nov 2026…

52 րոպե ago