Մոսկվան զգուշացնում է Երևանին

Մոսկվան զգուշացնում է Երևանին

Wed, 27 May 2026 21:50:17 +0400


ԵՄ-ին անդամակցելու համար ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումների ակտիվացումը մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ թվում նաև այն պատճառով, որ ընտրությունները մոտ են։ Եվ հայկական կողմն ընտրությունների նախաշեմին, այս քաղաքական ուժը [գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը- խմբ.] կարծում է, որ եվրոպական կողմնորոշումը դուր կգա հայերին»,-ասել է Պեսկովը:

Միաժամանակ նա կտրականապես հերքել է այն պնդումները, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման Մոսկվան օգտագործում է ընտրությունների հետ կապված։

«Այդ օրենքը հո մենք չե՞նք ընդունել Հայաստանում։ Հայաստանն է օրենք ընդունել, որ իրենք կողմնորոշվում են դեպի ԵՄ։ Այսինքն՝ դա միայն հռչակագիր չէ։ Մենք այստեղ ի՞նչ կապ ունենք»,-վրդովվել է Կրեմլի ներկայացուցիչը։
Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի զարգացման վեկտորը կորոշի այդ երկրի ժողովուրդը: Ինչ վերաբերում է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հարցի քննարկմանը, Պեսկովը նշել է, որ ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կքննարկեն Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ձգտման հարցը, սակայն կլինի արդյոք հայտարարություն այդ թեմայով՝ նրանք իրենք կորոշեն։

«Այժմ պետությունների ղեկավարները կսկսեն քննարկումը [Պուտինը պետական այցով գտնվում է Ղազախստանում- խմբ.], և նրանք արդեն կորոշեն։ Որովհետև այս թեման, իհարկե, կլինի օրակարգում»,-հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ երկիրը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրոպական միություն։ Պեսկովն ասել էր, որ կասկածում է, որ եվրոպացիները սպասում են Երևանից ստացվող ապրանքներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վարչապետին մեղադրում են կնոջը շորթելու և ընտանեկան բռնության մեջ

Վարչապետին մեղադրում են կնոջը շորթելու և ընտանեկան բռնության մեջ Fri, 13 Nov 2026 22:00:11 +0400…

11 րոպե ago

Չինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ

Չինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ Fri, 13 Nov 2026 21:52:23…

19 րոպե ago

Եվրոպական հայագիտության ոչ հայազգի հիմնադիրը

Եվրոպական հայագիտության ոչ հայազգի հիմնադիրը Fri, 13 Nov 2026 21:45:58 +0400 Ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, լեզվաբան…

25 րոպե ago

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Fri, 13 Nov 2026 21:34:40 +0400 Քիչ առաջ «Total…

37 րոպե ago

Զինծառայողի են սպանել, մի քանի հոգու վիրավորել

Զինծառայողի են սպանել, մի քանի հոգու վիրավորել Fri, 13 Nov 2026 21:30:56 +0400 Սիրիայի բանակի…

40 րոպե ago

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Fri, 13 Nov…

48 րոպե ago