Նապոլեոն Բոնապարտի նվիրած  սուրը` հայերին

Նապոլեոն Բոնապարտի նվիրած  սուրը` հայերին

Wed, 27 May 2026 22:55:26 +0400


Իսրայելի Հաֆֆա քաղաքում գտնվող Ս. Պետրոս եկեղեցին կառուցվել է դեռևս 1654-ին Ֆրեդերիկ Առաջինի կողմից` Ս. Պետրոսի պատվին:

Եկեղեցին հայտնի է նրանով, որ հաճախ հյուրընկալում էր կորած նավաստիների, ովքեր ապաստան էին գտնում եկեղեցու պատերի ներսում:

17-18-րդ դարերում Ֆրանսիական Ս. Պետրոս եկեղեցու վանականները հայեր էին: Հայերը հաճախ էին այստեղ հյուրընկալվում, ու առհասարակ, քաղաքը հայտնի էր իր հայ բնակչությամբ: Այստեղ բավականին շատ էին հայ մեծահարուստները, ովքեր հաճախ քաղաքը լքելուց առաջ իրենց ունեցվածքը թողնում էին Ս. Պետրոս եկեղեցուն:

Մի օր էլ եկեղեցու դռները թակեցին անսովոր հյուրեր: 1799-ին Նապոլեոն Բոնապարտն իր զինվորների հետ շարժվում էր Սիրիայի ուղղությամբ, երբ զինվորներից շատերն անսպասելիորեն վարակվեցին ժանտախտով:

Բոնապարտը չգիտեր այլևս ինչպես վարվել և Հաֆֆա քաղաքի կողքով անցնելիս` նա որոշեց օգնություն խնդրել տեղի բնակիչներից, և վանականներից ովքեր մեծամասամբ հայեր էին: Հայերը ոչ միայն օգնեցին ու հիւրընկալեցին Բոնապարտին, այլ նաև փորձեցին բուժել զինւորներից շատերին:

Նրանց բժշկական մեթոդների օգնությամբ զինվորներից շատերին հաջողվեց փրկել, իսկ նրանց, ում փրկել չհաջողվեց, Նապոլեոնը հրամայեց այրել ու թաղել: Բոնապարտն այդ ընթացքում պատսպարվել էր Ս. Պետրոս եկեղեցու սենյակներից մեկում: Բուժվելուց, հանգստանալուց ու խելքի գալուց հետո Բոնապարտն ու իր կազդուրված զինվորները լքեցին քաղաքը:
Նա հայ եկեղեցականներից գլխավորին նվիրեց իր մարտական սուրը, որը երբեք մի կողմ չէր դնում, ցույց տալով, թե որքան շնորհակալ էր իրենց: Այսպէս` ամբողջ կեանքում Բոնապարտն իրեն պարտական էր զգում հայերի հանդեպ ու համարում, որ իր գոյատևման համար շնորհակալ է նաև նրանց:

Այս իրադարձութեան հետ կապված մի հետաքրքիր մի նկար կա, որը նկարել է Անտուան – Ժան Գրոն ու 1904-թ նվիրւել Նապոլեոնին: Նկարն այժմ գտնվում է Լուվրի թանգարանում, իսկ դրա կրկնօրինակը` Ս. Պետրոս եկեղեցում:

Ներկայացրեց Արմինէ Կ. Կունդակջեանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջուր հավաքեք

Ջուր հավաքեք Mon, 28 Sep 2026 23:43:00 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին…

2 ժամ ago

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը. Անդրանիկ Գևորգյան Mon, 28 Sep 2026…

2 ժամ ago

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի

Հանգուցյալ թագուհու Bentley-ն կհանեն վաճառքի Mon, 28 Sep 2026 23:30:35 +0400 Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի…

2 ժամ ago

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան

Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան Mon, 28 Sep…

2 ժամ ago

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում

Երեք կարևոր իրադարձություն մեկ օրում․ ամփոփում Mon, 28 Sep 2026 23:05:39 +0400 Օրվա մեդիա օրակարգը…

2 ժամ ago

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան

OpenAI-ի ղեկավարին կանչել են խորհրդարան Mon, 28 Sep 2026 23:00:58 +0400 Ավստրալիայի պառլամենտական կոմիտեն հրավիրել…

2 ժամ ago