«Հրապարակ»․ ՔՊ-ական տեռորը համակարգում է Արմեն Խաչատրյանը

«Հրապարակ»․ ՔՊ-ական տեռորը համակարգում է Արմեն Խաչատրյանը

Thu, 28 May 2026 08:05:25 +0400


Ի տարբերություն հայաստանաբնակ օրենքով գողերի, որոնցից շատերը դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները եւ առաջիկա ընտրություններից առաջ «ընտրական տասովկաների» մեջ են, նրանց ռուսաստանաբնակ կոլեգաներն արմատական են տրամադրված Արցախ հանձնած, հազարավոր զոհերի պատասխանատու Փաշինյանի մասով եւ ճիշտ հակառակ դիրքորոշումն ունեն: Նրանք իրենց հետ փոխկապակցված անձանց հորդորում են՝ չընտրել Փաշինյանին:

ՀՀ իրավապահներին հրահանգ է իջեցվել՝ ամեն կերպ խոչընդոտել դրան: Օրերս հայտնի դարձավ, որ նրանց թիրախում է հայտնվել Գորիսում բնակվող օրենքով գող Արտեմ Դոռունցը, որի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, հետախուզում հայտարարվել, եւ իրավապահներն այնքան են չափուսահմաններն անցել, որ անգամ նրա անչափահաս դստերն են դպրոցից` դասընկերների եւ ուսուցիչների աչքի առաջ բերման ենթարկել:

Դրանից Դոռունցն ավելի է վրդովվել` մենք տեղեկացանք, որ նա քսիֆ է ուղարկել բերդերի իր «ախպերներին», որ կազմակերպեն Նիկոլ մերժելու գործընթացը։ Ասում են՝ նրան մատնել է գորիսեցի պատգամավոր, նախկին գաիշնիկ Արմեն Խաչատրյանը, որը հանգրվանել է Գորիսում եւ կազմակերպում է ՔՊ-ի տեռորը տեղի բնակչության նկատմամբ, որ գոհացնի Նիկոլ Փաշինյանին:

Մեզ ասացին, որ օրենքով գողին գաղտնալսել են եւ դրա հիման վրա են հարուցել վարույթը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Քիմ Քարդաշյանը կվիրահատվի

Քիմ Քարդաշյանը կվիրահատվի Fri, 30 Oct 2026 21:37:36 +0400 Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ էզոֆագիտի՝…

10 րոպե ago

Ինչ արժեն ոսկին ու արծաթը Համաշխարհային շուկայում

Ինչ արժեն ոսկին ու արծաթը Համաշխարհային շուկայում Fri, 30 Oct 2026 21:30:33 +0400 Նյու-Յորքի Comex…

17 րոպե ago

Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Fri, 30 Oct 2026 21:23:29 +0400 Իրանի դատարանը…

24 րոպե ago

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից Fri, 30 Oct 2026 21:15:43 +0400 2 ամիս է, ինչ…

32 րոպե ago

Առաջին անգամ Լեւոն 14-րդ Հռոմի պապը մասնակցել է ընտրությունների

Առաջին անգամ Լեւոն 14-րդ Հռոմի պապը մասնակցել է ընտրությունների Fri, 30 Oct 2026 21:00:44 +0400…

47 րոպե ago

«Սան Սիրոյի» վերջը մոտենում է․ Միլանի երկու գրանդները ներկայացրել են նոր՝ շքեղ մարզադաշտը

«Սան Սիրոյի» վերջը մոտենում է․ Միլանի երկու գրանդները ներկայացրել են նոր՝ շքեղ մարզադաշտը Fri, 30…

1 ժամ ago