Այնպես են նստել, կարծես ներկայացում դիտելու համար եկած լինեն

Այնպես են նստել, կարծես ներկայացում դիտելու համար եկած լինեն

Thu, 28 May 2026 13:08:15 +0400


Էդուարդ Աղաջանյանը գրել է․

Մի քանի դիտարկում մայիսի 28-ին Երեւանում անցկացրած զինվորական շքերթ անվանումով շոուի մասին։

1.Ցանկացած իրեն հարգող երկրում այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը զինվորական շքերթն ընդունում է հոտնկայս’ կանգնած վիճակում, անկախ նրանից, թե այդ զինվորական շքերթը որքան ժամանակ է տեւելու։ Դա հարգանքի նշան է սեփական երկրի Զինված ուժերի նկատմամբ, քո կողքով շարային կեցվածքով անցնող զինվորի նկատմամբ։

Այդպես են վարվել Կարեն Դեմիրճյանը ու Վազգեն Սարգսյանը՝ 1999 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացրած զինվորական շքերթի ժամանակ։ Այդպես են վարվել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ իրենց ղեկավարման տարիներին անցկացրած զինվորական շքերթների ժամանակ։ Այդպես են վարվել նույնիսկ ԽՍՀՄ-ի բոլոր ղեկավարները՝ հիշում եք այն ժամանակվա պոլիտբյուրոյի 70-80 տարեկան ծեր ու հիվանդ պապիկներին, որոնք իրենց տանջելով, ժամերով կանգնած են եղել Կարմիր հրապարակի Լենինի դամբարանի ամբիոնի մոտ, մինչեւ զինվորական վերջին մեքենան չանցներ, վերջին զինվորը շարային քայլքով չհեռանար հրապարակից։

Իսկ սրանք, շքերթի մեծ մասը հարմարավետ նստած են եղել, հատուկ իրենց համար տեղադրված նստարանների վրա, կարծես ոչ թե զինվորական շքերթ ընդունելու, այլ թատրոն, ներկայացում դիտելու համար եկած լինեն։

2. Անկախությունից հետո, բոլոր զինվորական շքերթների ժամանակ ՀՀ բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությունը բեմում միշտ կանգնած է եղել բիբլիական Արարատ լեռան ֆոնի վրա, որը միշտ խորհրդանշում էր այն, որ մենք ոչինչ չենք մոռացել, ոչինչ չենք ուրացել, ու միշտ՝ տարեցտարի, սերնդից սերունդ, փոխանցելու ենք հայկական Սիսն ու Մասիսը Մայր Հայաստանին վերամիավորելու մեր դարավոր երազանքը։ Արարատ լեռը դարձել էր մեր ազգային սիմվոլը, հայ ազգի բրենդը։

Ամբողջ աշխարհը ճանաչում էր մեզ Արարատ լեռով, ինչը երկար տարիներ թուրքերի մոտ աննկարագրելի խանդ ու զայրույթ էր առաջացնում։

Իսկ հիմա…, որ լեռան ֆոնի վրա են սրանք ընդունում զինվորական շքերթը, այն էլ ոչ թե կանգնած, այլ նստած…
Արարատի՞…. Ոչ…։

Պարզվեց, որ իրենց հետեւում տեղադրված այս անհասկանալի ու ամորֆ դեկորացիան, դա Արագած լեռն է…, որով իրենք փորձում են փոխարինել Արարատը։

Ու ինձ թվում է, որ այդ շոուն կազմակերպվել է հենց դրա համար, որ ամբողջ աշխարհին ցույց տան ոչ թե մեր սպառազինությունը, որը դժվար թե որեւէ մեկին զարմացնի, վախեցնի ու տպավորի, այլ հենց այն, որ մենք, հանուն «խաղաղության» կամավոր հրաժարվում ենք մեր դարավոր սիմվոլներից, երազանքներից, իղձերից, որպեսզի հանկարծ չբարկացնենք մեր «խաղաղասեր» հարեւաններին։

Ու ձեռքի հետ էլ նաեւ մեզ՝ շարքային քաղաքացիներին հասկացնեն, որ նման միջոցառումների ժամանակ մենք այլեւս Արարատ լեռ չենք տեսնելու, որպեսզի կամաց-կամաց, աստիճանաբար սովորենք, ընտելանանք եւ համակերպվենք դրա հետ, ինչպես համակերպվել ենք պարտության հետ, Արցախի կորստի հետ, մինչեւ հիմա հայ գերիներին չվերադարձնելու եւ հավերժ Բաքվի բանտերում տառապելու փաստի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ղազախստանը և Ռուսաստանն ատոմակայան կկառուցեն

Ղազախստանը և Ռուսաստանն ատոմակայան կկառուցեն Thu, 28 May 2026 17:00:56 +0400 Ղազախստանը և Ռուսաստանը ստորագրել…

18 րոպե ago

Մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի՞

Մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի՞ Thu, 28 May…

33 րոպե ago

ԵԱՏՄ գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ են կայացվելու. ինչ է ակնարկել Պուտինը

ԵԱՏՄ գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ են կայացվելու. ինչ է ակնարկել Պուտինը Thu, 28 May…

48 րոպե ago

Սամվել Կարապետյանի հատուկ ուղերձը` Հանրապետության օրվա կապակցությամբ

Սամվել Կարապետյանի հատուկ ուղերձը` Հանրապետության օրվա կապակցությամբ Thu, 28 May 2026 16:15:22 +0400 Latest news…

1 ժամ ago

Բյուրեղավանի ուժեղ ընդունելության համար շնորհակալ ենք

Բյուրեղավանի ուժեղ ընդունելության համար շնորհակալ ենք Thu, 28 May 2026 16:11:21 +0400 Latest news from…

1 ժամ ago

Ռուսաստանում սպասում են Ուիտկոֆին և Թրամփի փեսային

Ռուսաստանում սպասում են Ուիտկոֆին և Թրամփի փեսային Thu, 28 May 2026 16:00:49 +0400 Ռուսաստանում սպասում…

1 ժամ ago