ՌԴ էներգետիկայի նախարարը՝ գազի գնի վերաբերյալ հայ գործընկերոջն ուղղված նամակի մասին

ՌԴ էներգետիկայի նախարարը՝ գազի գնի վերաբերյալ հայ գործընկերոջն ուղղված նամակի մասին

Thu, 28 May 2026 15:38:52 +0400


ՀՀ իշխանություններն ու ժողովուրդը նախապես տեղեկացված են եղել Եվրամիության հետ մերձեցման հեռանկարների տնտեսական հետևանքների մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը՝ անդրադառնալով գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի վերաբերյալ պայմանագրի հնարավոր չեղարկման մասին նամակին:

«Մենք բոլորս գործում ենք ԵԱՏՄ–ի շրջանակում։ Երկար տարիներ հարաբերություններ են կառուցվել անդամ բոլոր պետությունների հետ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նավթն ու գազը մատակարարվում են բավականին շահավետ գներով։ Իհարկե, Եվրոպայում գազի գինը շատ ավելի բարձր է։ Ես գրեցի իմ հայ գործընկերոջը, որպեսզի բոլորը նախապես իմանան, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենալու, եթե Եվրասիական տնտեսական միությունից անցնեն Եվրամիություն. այդ դեպքում մենք չենք կարողանա նրանց մատակարարել վառելիքն այն գնով, որով մենք հիմա մատակարարում ենք»,– լրագրողներին ասել է ռուս պաշտոնյան։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, հայկական կողմի պատասխան նամակը դեռևս չկա։ Ցիվիլևը կարծում է` երբ հայ ժողովուրդը կայացնի այդ որոշումը, նա պետք է հասկանա վերոնշյալ տնտեսական հանգամանքները: Այս նամակի նպատակը միայն դա էր. մենք միշտ հայ ժողովրդին վերաբերվել ենք որպես եղբայրական ժողովրդի, և նրանք նախապես պետք է իմանան այն հետևանքների մասին, որոնք կարող են տեղի ունենալ այդ դեպքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի հնարավոր չեղարկման մասին: Նամակում ասված է` եթե Հայաստանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2–ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ղազախստանը և Ռուսաստանն ատոմակայան կկառուցեն

Ղազախստանը և Ռուսաստանն ատոմակայան կկառուցեն Thu, 28 May 2026 17:00:56 +0400 Ղազախստանը և Ռուսաստանը ստորագրել…

5 րոպե ago

Մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի՞

Մենք 8 տարի Նիկոլին տնից չենք կարում հանենք, Պուտինը կարա՞ ԵԱՏՄ-ից հանի՞ Thu, 28 May…

20 րոպե ago

ԵԱՏՄ գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ են կայացվելու. ինչ է ակնարկել Պուտինը

ԵԱՏՄ գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ են կայացվելու. ինչ է ակնարկել Պուտինը Thu, 28 May…

35 րոպե ago

Սամվել Կարապետյանի հատուկ ուղերձը` Հանրապետության օրվա կապակցությամբ

Սամվել Կարապետյանի հատուկ ուղերձը` Հանրապետության օրվա կապակցությամբ Thu, 28 May 2026 16:15:22 +0400 Latest news…

50 րոպե ago

Բյուրեղավանի ուժեղ ընդունելության համար շնորհակալ ենք

Բյուրեղավանի ուժեղ ընդունելության համար շնորհակալ ենք Thu, 28 May 2026 16:11:21 +0400 Latest news from…

54 րոպե ago

Ռուսաստանում սպասում են Ուիտկոֆին և Թրամփի փեսային

Ռուսաստանում սպասում են Ուիտկոֆին և Թրամփի փեսային Thu, 28 May 2026 16:00:49 +0400 Ռուսաստանում սպասում…

1 ժամ ago