Արման Թաթոյան․ Հայաստանը պետք է ունենա արհեստական բանականության՝ AI գործարան

Արման Թաթոյան․ Հայաստանը պետք է ունենա արհեստական բանականության՝ AI գործարան

Thu, 28 May 2026 15:46:31 +0400


«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դառնա արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների զարգացման տարածաշրջանային կենտրոն։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են մարդկանց վախեցնել՝ ներկայացնելով, թե եթե իրենք չվերընտրվեն, ապա նման ծրագրեր չեն իրականացվի։

«Ես երաշխավորված ասում եմ, որ իմ վարչապետության ժամանակ այս հարցերը լինելու են պետական քաղաքականության առաջնային ուղղություններից։ Մենք պահպանելու ենք բոլոր միջազգային պարտավորությունները, զարգացնելու և խորացնելու ենք հարաբերությունները Միացյալ Նահանգների և մյուս գործընկեր երկրների հետ»,- նշել է Արման Թաթոյանը։

Նա ընդգծել է, որ արհեստական բանականության զարգացումը պետք է դառնա Հայաստանի կրթական և տնտեսական ռազմավարության կարևոր բաղադրիչը։

«Մենք կրթական ծրագրերի փոփոխություններ ենք իրականացնելու համալսարաններում, քոլեջներում և դպրոցներում։ Մեր երիտասարդների և երեխաների կրթության մեջ ներդնելու ենք ժամանակակից տեխնոլոգիաներ ու AI համակարգեր։ Դրանք կիրառվելու են նաև ճանապարհային երթևեկության կառավարման, անվտանգության, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում։»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ներկայացրել է 24-ամյա երիտասարդը

Ներկայացրել է 24-ամյա երիտասարդը Sun, 26 Jul 2026 14:00:14 +0400 Հունիսի 29-ին համայնքային ոստիկաններն օպերատիվ…

19 րոպե ago

Նոր հրաման՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ

Նոր հրաման՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ Sun, 26 Jul 2026 13:45:57 +0400 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային…

34 րոպե ago

Վիրավորների թիվը զգալիորեն ավելի մեծ է․ Մոհեբի

Վիրավորների թիվը զգալիորեն ավելի մեծ է․ Մոհեբի Sun, 26 Jul 2026 13:30:43 +0400 Իրանը երկու…

49 րոպե ago

Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու

Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Sun, 26 Jul 2026 13:15:35 +0400…

1 ժամ ago

Արաղչիի պահանջը ԵՄ-ից և ՄԱԿ-ից

Արաղչիի պահանջը ԵՄ-ից և ՄԱԿ-ից Sun, 26 Jul 2026 13:00:22 +0400 Իրանի ԱԳ նախարար Աբբաս…

1 ժամ ago

Հայ մարզիկներն Ադրբեջանում են

Հայ մարզիկներն Ադրբեջանում են Sun, 26 Jul 2026 12:45:57 +0400 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17…

2 ժամ ago