Վաղը ԿԸՀ-ն կքննի Դանիել Իոաննիսյանի հարցը

Վաղը ԿԸՀ-ն կքննի Դանիել Իոաննիսյանի հարցը

Thu, 28 May 2026 17:45:02 +0400


Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց ուժի դեմ սկսել է ակտիվ հակաքարոզչություն, բայց այդ հակաքարոզչությունը իրականացնում է ԿԸՀ-ի կողմից որպես դիտորդ հավատարմագրված կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Մարուքյանը նշել էր նաև որ դիմել են ԿԸՀ, որպեսզի «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիտորդական հավատարմագիրը անվավեր ճանաչվի։

«Հրապարակ»-ին ԼՀԿ ցուցակի երրորդ համար Շուշան Ավագյանը հայտնեց․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած դիմում-բողոքի հիման վրա վաղը՝ ժամը 17:00-ին, հրավիրել է նիստ՝ քննարկելու «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ հարցը։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմում-բողոքով պահանջել է քննարկել կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի կողմից դրսևորված վարքագիծն ու հրապարակային գործունեությունը՝ որպես դիտորդական առաքելության անկողմնակալության սկզբունքի հետ անհամատեղելի»։

Նշենք, որ վերջին օրերին Դանիել Իոաննիսյանը ակտիվ կերպով ընդդիմադիր քաղաքական ուժերին է անդրադառնում, հիմնվելով «Սունկ» կայքով հրապարակված նյութի վրա։ Նա բացի ԼՀԿ-ն անդրադարձել է նաև Արման Թաթոյանին և նրա ղեկավարած կուսակցությանը, նշելով, որ պետք է բացատրեն, թե որտեղից և ով է ֆինանսավորել նախորդ տարվանից մեկնարկած իրենց քարոզարշավը։ Իոաննիսյանը կասկածի տակ էր դրել նաև «Նոր ուժ» կուսակցության կողմից արված ծախսերը, նշելով, որ Հայկ Մարությանը պետք է բացատրի, թե ով է վճարել ռուսական հետազոտական կազմակերպությանը՝ իր կուսակցության PR-ի նախապատրաստման համար։ Սակայն մեկ օր անց Իոաննիսյանը հայտարարեց, որ «Նոր Ուժ» կուսակցությունը հրավիրել էր իրենց ներկայացուցիչին, միասին ուսումնասիրել են իրենց բռենդավորման վրա աշխատած անձի համակարգիչը, որի արդյունքում պարզ է դարձել, որ բռենդավորումը չի կատարվել ոչ ռուսաստանյան, ոչ էլ ապօրինի այլ ֆինանսավորմամբ։

Ստացվում է՝ Դանիել Իոաննիսյանը ունենալով մեծ լսարան, առաջ է քաշում ու կասկածի տակ է դնում ընդդիմադիր ուժերի համբավը, այդպիսով հանրային ընկալումների վրա հնարավոր ազդեցություն ունենալով։ Իսկ նրա առաջ քաշած հարցերը, դեռ որևէ հիմնավորում չեն ունեցել, իսկ «Նոր ուժ»-ի դեպքում ճիշտ հակառակը՝ հերքվել են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քննչականի դիմաց ենք․ ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում

Քննչականի դիմաց ենք․ ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում Wed, 04 Nov…

6 րոպե ago

Ուրիշ մեկը լիներ Կարապետյանի տեղը, վաղուց հանձնված կլիներ

Ուրիշ մեկը լիներ Կարապետյանի տեղը, վաղուց հանձնված կլիներ Wed, 04 Nov 2026 16:45:19 +0400 Փաշինյանն…

11 րոպե ago

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը Wed, 04 Nov 2026 16:31:17 +0400…

25 րոպե ago

Տաքսու 5 ուղևորն ու «Ջիպ» մեքենայում գտնվող ընտանիքը զոհվել են

Տաքսու 5 ուղևորն ու «Ջիպ» մեքենայում գտնվող ընտանիքը զոհվել են Wed, 04 Nov 2026 16:05:17…

51 րոպե ago

Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ

Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ Wed,…

1 ժամ ago

Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու համար կարող եք գալ հետևյալ հասցեով

Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու համար կարող եք գալ հետևյալ հասցեով Wed, 04 Nov 2026 15:26:19…

2 ժամ ago