Վերջին ամիսներին միասին անցանք իշխանական ճնշnւմների վտանգավոր ալիքների միջով. Ռուբեն Սրբազան

Վերջին ամիսներին միասին անցանք իշխանական ճնշnւմների վտանգավոր ալիքների միջով. Ռուբեն Սրբազան

Thu, 28 May 2026 20:15:12 +0400


Այսօր Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանին եպիսկոպոսական անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Մասյացոտնի թեմից հայտնում են, որ սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Մասյացոտնի թեմի հոգևորականներ, հյուրեր և բազմաթիվ ուխտավոր հավատացյալներ։

Հընթացս Սուրբ Պատարագի՝ Ռուբեն Սրբազանն իր հայրական պատգամն է հղել ներկաներին՝ մասնավորապես նշելով․

«Ի խորոց սրտի շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, ձեր սիրո, վստահության և աղոթքների համար։ Եպիսկոպոսական առաքելությունն անհնար է իրականացնել առանց ձեր հավաքական հավատքի, և այսուհետ ևս ինձ կոչված եմ զգում ծառայելու Աստծո ժողովրդին՝ որպես վերատեսուչ-հովիվ և հայր ու եղբայր։ Մասյացոտնի թեմի իմ համբուրելի՛ ժողովուրդ, որ առաջին իսկ օրից ինձ՝ իբրև քո առաջնորդի, ընդունեցիր գրկաբաց, ջերմությամբ ու հոգատարությամբ. հավատի և հավատարմության քո կենդանի վկայությունը չարիքի դեմ պայքարի հզոր ազդակ դարձավ ինձ համար՝ ամբողջապես նվիրվելու և մեր Տիրոջ օրինակով «իսպառ սիրելու» հանձնառությամբ։

Առանձնակի խոնարհումս ձեզ, թեմիս քահանա՛ հայրեր և հոգևոր սպասավորնե՛ր. դուք մերօրյա հալածանքների առջև մնացիք անդրդվելի՝ հավատարիմ ձեր ուխտին, սուրբ Թադեի առաքելական գահին և Հայոց Հայրապետին։ Հնագույն շրջանում Աստծո սպասավորներն անցնում էին բաբելական հնոցի, հռոմեական կրկեսի ու առյուծների երախի միջով։ Վերջին ամիսներին մենք միասին անցանք ժամանակի փորձությունների՝ ատելության, համացանցային հարձակումների և իշխանական ճնշումների վտանգավոր ալիքների միջով՝ երբեմն նմանվելով ծովի վրայով քայլող առաքյալին, որը միաժամանակ զգում էր և՛ Քրիստոսի ձեռքի զորությունը, և՛ սուզվելու վտանգը։ Դուք մնացիք կանգուն՝ ձեր թիկունքում զգալով մեր եկեղեցական համայնքների աղոթքն ու զորակցությունը։

Թող Տերը վարձահատույց լինի ձեր հավատարմության, քաջության ու նվիրումի համար, և Մասյացոտնի թեմը մշտապես մնա ջերմեռանդ հավատքի, եկեղեցասիրության և ազգային ոգու ամուր վկայություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսների մղձավանջը շարունակվում է․ Լոնդոնը թարմացրել է պատժամիջոցները

Ռուսների մղձավանջը շարունակվում է․ Լոնդոնը թարմացրել է պատժամիջոցները Thu, 08 Oct 2026 21:30:10 +0400 Մեծ…

12 րոպե ago

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները Thu, 08 Oct 2026 21:19:03 +0400 «Monument Watch»-ը ահազանգում…

23 րոպե ago

Իրականում որքան ժամանակում է վաճառվել տոմսերը

Իրականում որքան ժամանակում է վաճառվել տոմսերը Thu, 08 Oct 2026 21:15:46 +0400 Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի…

27 րոպե ago

Գրիգոր Բաբալով․ պալատական հայազգի լուսանկարիչը

Գրիգոր Բաբալով․ պալատական հայազգի լուսանկարիչը Thu, 08 Oct 2026 21:00:43 +0400 Հին լուսանկարները կարող են…

42 րոպե ago

Թմրանյութ տարածողին չեն կալանավորում, ֆեյսբուքում գրառում անողին կալանավորում են

Թմրանյութ տարածողին չեն կալանավորում, ֆեյսբուքում գրառում անողին կալանավորում են Thu, 08 Oct 2026 20:45:50 +0400…

56 րոպե ago

Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ

Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Thu, 08 Oct 2026…

1 ժամ ago