«30 արծաթ»՝ միստիկա, սատիրա եւ թրիլլեր․ սերիալ, որն արժե դիտել

«30 արծաթ»՝ միստիկա, սատիրա եւ թրիլլեր․ սերիալ, որն արժե դիտել

Thu, 28 May 2026 21:00:38 +0400


Իսպանական «30 արծաթ» սերիալը եվրոպական կրոնական սարսափ ժանրի ամենահայտնի հեռուստանախագծերից է, 2020-ական թվականների համար։ Այն մեկտեղում է միստիկան, օկուլտիզմը, սարսափ ժանրը, թրիլլերը եւ սատիրան, ինչպես նաեւ՝ թեոլոգիական դրաման։ Ռեժիսորն է Ալեքս դե լա Իգլեսիան, սցենարիստը Խորխե Գերիկաեչեւվարիան է։ Եթերում է եղել 2020-23 թվականներին։ Սյուժեն կառուցված է հայր Վարգարայի շուրջ։ Նա նախկին բռնցքամարտիկ է, դիվահալած եւ քահանա, որը հայտնվում է Պեդրասա իսպանական փոքրիկ քաղաքում։ Այնտեղ սկսում են տեղի ունենալ գերբնական դեպքեր, որոնք կապված են այն երեսուն արծաթե դրամներից մեկի հետ, որոնք Հուդա Իսկարիովտացին էր ստացել՝ Քրիստոսին մատնելու դիմաց։ Աստիճանաբար բացահայտվում է, որ Եկեղեցու ներսում կա գաղտնի դավադրություն, որի նպատակն է՝ հավաքել բոլոր դրամները՝ հանուն բացարձակ իշխանության ձեռքբերման։ Սերիալի հեղինակները Սուրբ Գրքի սիմվոլիկան օգտագործել են որպես հիմք՝ ալտերնատիվ միֆոլոգիա ստեղծելու համար։ Սերիալում արծարծված գաղափարներն են՝ մեղքը եւ քավությունը, չարի էությունը, կրոնական իշխանությունն ու մարդկային էության երկվությունը։ Ռեժիսորի կարծիքով՝ սերիալը հետազոտում է չարի եւ բարու փոխկապակցվածությունը, երբ մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող։ Նախագծում Սուրբ Գրքի նյութը բավականին ընդլայնվել է, եւ արծաթե դրամներն այստեղ դառնում են միստիկ արտեֆակտներ, որոնք ունեն դիվական զորություն։ Սերիալում լայնորեն կիրառված են ոչ կանոնական գրականություն, հատկապես՝ «Հուդայի ավետարան» կոչված պարականոն գործից նյութեր։ Որոշ դրվագներում խոսվում է գաղտնի գիտության եւ քրիստոնեության պատմության այլընտրանքային ընկալման մասին։

Այս ամենը, ըստ մասնագետների, հատկանշական է պոստմոդեռնիստական կրոնական արվեստի համար, որում կանոնական տեքստը դառնում է միայն մեկ տարբերակը՝ սակրալ անցյալի մեկնաբանության տարբերակների մեջ։ Սերիալում շատ են օգտագործված կաթոլիկական դեմոնոլոգիայի, դիվահալածության եւ միջնադարյան միստիկական աստվածաբանական ընկալումներն ու պատկերացումները։ Սա արդեն, ըստ կինոգետների, 21-րդ դարի եվրոպական կրոնական սարսափ ժանրի կինոնկարների հատկանշական յուրահատկությունն է։ Սերիալը կհետաքրքրի կրոնական միստիկայի, դետեկտիվի եւ սարսափ ժանրերի սիրահարներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ողբերգություն` Էրեբունիում. ովքեր են կողմերը

Ողբերգություն` Էրեբունիում. ովքեր են կողմերը Tue, 27 Oct 2026 22:01:16 +0400 Մեր տեղեկություններով՝ ամիսներ առաջ…

2 րոպե ago

Հայկական արմատներով հունգարացի գեներալը

Հայկական արմատներով հունգարացի գեներալը Tue, 27 Oct 2026 22:00:28 +0400 Յանոշ Ցեցի (1822–1904) մասին քչերը…

3 րոպե ago

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ Tue, 27 Oct 2026 21:45:33 +0400 Այսօր խորհրդարանը քննարկեց այդքան սպասված ԹՐԻՓՓ նախագիծը,…

18 րոպե ago

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին Tue, 27 Oct 2026 21:30:36 +0400 Եմենի հյուսիսում…

33 րոպե ago

Չեմ կարծում, թե Քոչարյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ

Չեմ կարծում, թե Քոչարյանը կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ Tue, 27 Oct 2026 21:15:59 +0400…

47 րոպե ago

Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առաջ են տանում․ Կարապետյան

Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առաջ են տանում․ Կարապետյան Tue,…

50 րոպե ago