Այն խաղաղությունը, որն իրենք են առաջարկում մեզ, ճիշտ այն խաղաղությունն է, որն Արցախում կա

Այն խաղաղությունը, որն իրենք են առաջարկում մեզ, ճիշտ այն խաղաղությունն է, որն Արցախում կա

Thu, 19 Nov 2026 15:14:45 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ խաղաղության վերաբերյալ արած հայտարարությունը՝ այն համարելով Նիկոլ Փաշինյանի իշխանության պատկերացրած խաղաղության բնութագրական արտահայտություն։

Լրագրողների հետ զրույցում Վարդանյանը նշել է, որ Միրզոյանի խոսքերը հիշեցնում են Արցախում հաստատված իրավիճակը, որը, նրա գնահատմամբ, խաղաղություն է առանց հայերի։

Պատգամավորի խոսքով՝ խոսքը ոչ թե իրական խաղաղության, այլ գերեզմանային լռության մասին է։ Նա ընդգծել է, որ գերեզմանում ևս խաղաղություն է տիրում, սակայն հարց է բարձրացրել՝ արդյոք Հայաստանին հենց այդպիսի խաղաղություն է անհրաժեշտ։
«Ավելի բնութագրական տերմին Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը, քան երեկ հորինեց Արարատ Միրզոյանը, չկա»,- ասել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում Արարատ Միրզոյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, հայտարարել էր. «Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է»։

«Այն խաղաղությանը, որն իրենք են առաջարկում մեզ, ճիշտ այն խաղաղությունն է, որն Արցախում կա»,- ասել է նա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թող 1000 տարի էլ ինձ ազատազրկեն, եթե դա է մեր երկրի ազատագրության գինը. Բագրատ Սրբազան

Թող 1000 տարի էլ ինձ ազատազրկեն, եթե դա է մեր երկրի ազատագրության գինը. Բագրատ Սրբազան…

10 րոպե ago

Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով

Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով Thu, 19 Nov 2026 15:46:48 +0400 Latest news…

11 րոպե ago

Գյումրիում նոր ներդրող է հայտնվել․ քաղաք կբերի պարսկական քաղաքների փորձը

Գյումրիում նոր ներդրող է հայտնվել․ քաղաք կբերի պարսկական քաղաքների փորձը Thu, 19 Nov 2026 15:45:38…

12 րոպե ago

Կհանդիպեն արդյոք Սպերցյանն ու Ռոնալդուն

Կհանդիպեն արդյոք Սպերցյանն ու Ռոնալդուն Thu, 19 Nov 2026 15:30:44 +0400 Վաղը՝ նոյեմբերի 20-ին, Սաուդյան…

27 րոպե ago

Լճաշենում «Վստահության» քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի գովքն են անում

Լճաշենում «Վստահության» քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի գովքն են անում Thu, 19 Nov 2026 15:17:39 +0400 Սեւանի…

40 րոպե ago

#Ուղիղ․ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով նիստն է

#Ուղիղ․ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով նիստն է Thu, 19 Nov 2026 15:16:55 +0400 Latest…

41 րոպե ago