Ոսկու գները նվազու՞մ են

Ոսկու գները նվազու՞մ են

Thu, 19 Nov 2026 15:15:30 +0400


Նյու Յորքի NYMEX ֆյուչերսային բորսայում նոյեմբերի 18-ի առևտրային նստաշրջանն ավարտվել է թանկարժեք մետաղների գների անկմամբ։

Առևտրի արդյունքներով՝ ոսկու մեկ տրոյական ունցիայի արժեքը նվազել է 1,46 տոկոսով՝ կազմելով 3736,80 դոլար։ Արծաթի գինը գրանցել է 4,84 տոկոս անկում և սահմանվել 45 դոլար։ Պլատինի մեկ ունցիայի արժեքը նվազել է 3,11 տոկոսով՝ հասնելով 1360,70 դոլարի։

Նշված գները հաշվարկվում են մեկ տրոյական ունցիայի դիմաց, որը համարժեք է 31,1 գրամի։

Հիշեցնենք, որ NYMEX-ը (New York Mercantile Exchange) Նյու Յորքում գործող ամերիկյան ֆյուչերսային բորսա է։ Այն ներառում է երկու հիմնական առևտրային հարթակ՝ NYMEX և COMEX։ Առաջինում իրականացվում են նավթի, բնական գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի արտանետումների հետ կապված գործարքներ, իսկ COMEX հարթակը մասնագիտացած է ոսկու, արծաթի, պղնձի և ալյումինի առևտրում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թող 1000 տարի էլ ինձ ազատազրկեն, եթե դա է մեր երկրի ազատագրության գինը. Բագրատ Սրբազան

Թող 1000 տարի էլ ինձ ազատազրկեն, եթե դա է մեր երկրի ազատագրության գինը. Բագրատ Սրբազան…

10 րոպե ago

Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով

Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով Thu, 19 Nov 2026 15:46:48 +0400 Latest news…

11 րոպե ago

Գյումրիում նոր ներդրող է հայտնվել․ քաղաք կբերի պարսկական քաղաքների փորձը

Գյումրիում նոր ներդրող է հայտնվել․ քաղաք կբերի պարսկական քաղաքների փորձը Thu, 19 Nov 2026 15:45:38…

12 րոպե ago

Կհանդիպեն արդյոք Սպերցյանն ու Ռոնալդուն

Կհանդիպեն արդյոք Սպերցյանն ու Ռոնալդուն Thu, 19 Nov 2026 15:30:44 +0400 Վաղը՝ նոյեմբերի 20-ին, Սաուդյան…

27 րոպե ago

Լճաշենում «Վստահության» քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի գովքն են անում

Լճաշենում «Վստահության» քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի գովքն են անում Thu, 19 Nov 2026 15:17:39 +0400 Սեւանի…

40 րոպե ago

#Ուղիղ․ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով նիստն է

#Ուղիղ․ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով նիստն է Thu, 19 Nov 2026 15:16:55 +0400 Latest…

41 րոպե ago