Կհանդիպեն արդյոք Սպերցյանն ու Ռոնալդուն
Thu, 19 Nov 2026 15:30:44 +0400
Վաղը՝ նոյեմբերի 20-ին, Սաուդյան Արաբիայի առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկում «Ալ-Ահլին» սեփական հարկի տակ կընդունի Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ-Նասրին»։ Հանդիպումը հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում նաև հայ ֆուտբոլասերների համար, քանի որ այն կարող էր դառնալ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի և պորտուգալացի աստղի ակումբային առաջին հանդիպման առիթը։
Սակայն Սպերցյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի առաջիկա մրցավեճին։ Հայ կիսապաշտպանը դեռ շարունակում է վերականգնվել և չի հասցրել ապաքինվել մինչև «Ալ-Նասրի» դեմ հանդիպումը։
Սպերցյանը վնասվածք էր ստացել նոյեմբերի 2-ին՝ «Ալ-Սադդի» դեմ խաղում։ Ազդրի ներսային մկանի վնասվածքի պատճառով նա բաց էր թողել նաև Հայաստանի ազգային հավաքականի վերջին հանդիպումները։