Նախագահն ասել է, եթե մեզ վրա կրակեն․․․ի՞նչ է ասել Վենսը

Նախագահն ասել է, եթե մեզ վրա կրակեն․․․ի՞նչ է ասել Վենսը

Fri, 29 May 2026 13:00:18 +0400


Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը ներկայումս պահպանվում է՝ չնայած առանձին միջադեպերին։

Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Ամեն ինչ հարթ է ընթանում։ Երբեմն ստորին մակարդակների մարդիկ չեն շփվում բարձր մակարդակների մարդկանց հետ։ Երբեմն մարդիկ սխալներ են թույլ տալիս», – նշել է նա՝ մեկնաբանելով իրանական հրթիռների որսման մասին հաղորդագրությունները։

«Նախագահ [ԱՄՆ] Դոնալդ Թրամփը հստակեցրել է, որ եթե մեզ վրա կրակեն, մենք կպատասխանենք, – հավելել է Վենսը, – Բայց եթե համեմատեք հակամարտության ներկայիս վիճակը հինգ կամ վեց շաբաթ առաջվա հետ, կարծում եմ, որ նախագահի կողմից հաստատված հրադադարը լիովին պահպանվում է»։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ,) հայտնել է, որ Թեհրանը հարվածել է ամերիկյան ավիաբազային, որտեղից գիշերը հարձակում էր սկսվել Իրանի տարածքի վրա։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բանդար Աբբաս օդանավակայանի մոտ գտնվող օբյեկտի վրա հարձակումից հետո Իրանը հարվածել է ԱՄՆ ավիաբազային։ Հենց այս ավիաբազայից են ամերիկյան ուժերը հարձակվել Իրանի տարածքի վրա, նշել է ԻՀՊԿ-ն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: Իրանի

Recent Posts

Քանի ամերիկացի զինվորականներ է վիրավորվել Իրանի դեմ պատերազմում

Քանի ամերիկացի զինվորականներ է վիրավորվել Իրանի դեմ պատերազմում Thu, 27 Aug 2026 21:30:36 +0400 Իրանի…

5 րոպե ago

Դիլիջանում հասարարական զուգարան չկա

Դիլիջանում հասարարական զուգարան չկա Thu, 27 Aug 2026 21:15:02 +0400 Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում…

21 րոպե ago

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Thu, 27 Aug 2026 21:07:19…

28 րոպե ago

«Ալեքսանդր 3-րդ»․ նոր պատմական դրամա է նկարահանվում

«Ալեքսանդր 3-րդ»․ նոր պատմական դրամա է նկարահանվում Thu, 27 Aug 2026 21:00:40 +0400 Ռուսաստանում մեկնարկել…

35 րոպե ago

Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ

Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Thu, 27 Aug…

36 րոպե ago

ԿԳՄՍՆ փոխնախարարը հրաժարական է տվել

ԿԳՄՍՆ փոխնախարարը հրաժարական է տվել Thu, 27 Aug 2026 20:58:38 +0400 Այսօր հրաժարականի դիմում է…

37 րոպե ago