Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Նախագահն ասել է, եթե մեզ վրա կրակեն․․․ի՞նչ է ասել Վենսը

Նախագահն ասել է, եթե մեզ վրա կրակեն․․․ի՞նչ է ասել Վենսը

Fri, 29 May 2026 13:00:18 +0400


Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը ներկայումս պահպանվում է՝ չնայած առանձին միջադեպերին։

Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Ամեն ինչ հարթ է ընթանում։ Երբեմն ստորին մակարդակների մարդիկ չեն շփվում բարձր մակարդակների մարդկանց հետ։ Երբեմն մարդիկ սխալներ են թույլ տալիս», – նշել է նա՝ մեկնաբանելով իրանական հրթիռների որսման մասին հաղորդագրությունները։

«Նախագահ [ԱՄՆ] Դոնալդ Թրամփը հստակեցրել է, որ եթե մեզ վրա կրակեն, մենք կպատասխանենք, – հավելել է Վենսը, – Բայց եթե համեմատեք հակամարտության ներկայիս վիճակը հինգ կամ վեց շաբաթ առաջվա հետ, կարծում եմ, որ նախագահի կողմից հաստատված հրադադարը լիովին պահպանվում է»։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ,) հայտնել է, որ Թեհրանը հարվածել է ամերիկյան ավիաբազային, որտեղից գիշերը հարձակում էր սկսվել Իրանի տարածքի վրա։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բանդար Աբբաս օդանավակայանի մոտ գտնվող օբյեկտի վրա հարձակումից հետո Իրանը հարվածել է ԱՄՆ ավիաբազային։ Հենց այս ավիաբազայից են ամերիկյան ուժերը հարձակվել Իրանի տարածքի վրա, նշել է ԻՀՊԿ-ն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի վրա նոր հարձակում չենք ծրագրում․ Մարկո Ռուբիո

Իրանի վրա նոր հարձակում չենք ծրագրում․ Մարկո Ռուբիո Wed, 26 Aug 2026 18:30:48 +0400 Միացյալ …