Հինգշաբթի , 20 Օգոստոսի 2026

Մոսկվա-Բաքու հարաբերությունները կրկին լարված են․ լրագրողներ են հետախուզվում

Մոսկվա-Բաքու հարաբերությունները կրկին լարված են․ լրագրողներ են հետախուզվում

Wed, 19 Aug 2026 09:38:11 +0400


Մոսկվայի նկատմամբ տեղեկատվական դաշտում տարածվող անբարյացակամ նարատիվների ֆոնին Ռուսաստանը Ադրբեջանի հետ երկխոսության հույս ունի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետն ընդգծել է, որ Ադրբեջանի լրատվական դաշտում մշտապես անբարյացակամ նարատիվներ կան Ռուսաստանի նկատմամբ։
Մոսկվան բազմիցս առաջարկել է Ադրբեջանի իր գործընկերներին խորհրդակցությունների ժամանակ քննարկել տեղեկատվական միջավայրի առողջացման հարցը հանգիստ, առանց քաղաքականացման կամ լրատվական գովազդի։

«Հույս ունենք, որ նման երկխոսություն տեղի կունենա», – ԶԼՄ–ների հարցերին ի պատասխան ասել է Զախարովան նախարարության պաշտոնական կայքում հրապարակված իր պատասխանում։

Միևնույն ժամանակ, ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ Ադրբեջանում հետախուզվող ՌԴ քաղաքացիների հայտարարությունները չեն արտացոլում Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերություններում։
«Մասնավոր այս անձանց կողմից արված հայտարարությունները որևէ կերպ չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ», – ասել է Զախարովան մեկնաբանության մեջ։

Դիվանագետը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի քաղաքացիների համար կապահովվի օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին որոշման համատեքստում։

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 լրագրողների՝ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու կոչերի և երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքվի շանտաժն էլի անցավ․ ռուս նախարարի խորհրդականը հրաժարական է տվել

Բաքվի շանտաժն էլի անցավ․ ռուս նախարարի խորհրդականը հրաժարական է տվել Wed, 19 Aug 2026 13:00:43 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով