Իրանը չի՞ վստահում Երևանին TRIPP-ի հարցում․ ԱԳՆ-ի կոշտ արձագանքը
Mon, 23 Nov 2026 14:30:34 +0400

Թեհրանը TRIPP-ի հարցում չի բավարարվի միայն «երրորդ կողմերի» հավաստիացումներով, թե նախագիծն անվտանգ է Իրանի համար։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Երևանի պարզաբանումները բավարար են, որ «Թրամփի երթուղին»՝ TRIPP-ը չի ոտնահարում Իրանի շահերը։
«Մենք շեշտել ենք՝ Իրանի սահմանների մոտ որևէ ռազմական կամ ուժային կառույցի ներկայությունն անթույլատրելի է։ Երևանը մեզ տվել է անհրաժեշտ երաշխիքները։ Հայաստանի հետ ունենք շատ լավ հարաբերություններ և բարձր փոխվստահություն, բայց երրորդ կողմերին, բնականաբար, չենք վստահում»,– ընդգծել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր