Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Փաշինյանն ու Թրամփն ազդարարեցին TRIPP-ի մեկնարկը

Փաշինյանն ու Թրամփն ազդարարեցին TRIPP-ի մեկնարկը

Mon, 23 Nov 2026 13:34:33 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձներով ազդարարեցին TRIPP նախագծի պաշտոնական մեկնարկը։

Փաշինյանն իր ուղերձում նշել է, որ այսօր պատմական օր է, քանի որ նախագիծը կարևոր նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի ու Հարավային Կովկասի համար, այլև ամբողջ աշխարհի:

Նրա գնահատմամբ՝ անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքների մեկնարկն է տրվում։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Այս տարվա հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։

Ավելի ուշ, նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն հեռանալու է. Ղազարյան

Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն հեռանալու է. Ղազարյան Mon, 23 Nov 2026 12:16:24 +0400 Նիկոլ Փաշինյանը փակուղում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով