Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Ինքնավստահ մարդը, ուժեղ մարդը հակառակ խոսույթ, հակառակ վարքագիծ կդրսևորեր

Ինքնավստահ մարդը, ուժեղ մարդը հակառակ խոսույթ, հակառակ վարքագիծ կդրսևորեր

Mon, 18 May 2026 22:15:53 +0400


Նիկոլ Փաշինյանի վարքագիծը ընտրությունների մոտենալուն զուգահեռ, ավելի ու ավելի անկայուն է դառնում:

Հոգեբան, Հայաստանի շնորհապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Արկադի Մեհրաբյանի հետ փորձեցինք հասկանալ, թե ինչ հոգեվիճակում է Փաշինյանը քարոզարշավի ընթացքում:

– Հոգեբանական այդպիսի երևույթ կա, երբ իշխանության գլխին կանգնած մարդու պահվածքը հայելային արտացոլվում է հասարակության որոշ շերտերի վրա: Փաշինյանի շփումը հասարակ մարդկանց հետ, ովքեր հակադրվում են իր տեսակետին, արժանանում է Փաշինյանի սուր արձագանքին: Ի՞նչ հոգեվիճակի մասին է դա խոսում:

-Իր մոտ դասական պաշտպանական մեխանիզմներ են դրսևորվում: Տեսեք, կարող են լինել հարցեր, որ ինքն անտեսի, չպատասխանի: Օրինակ, եղավ հարցադրում, երբ ասացին, որ մեղադրում էր մյուսներին, թե ռեսուրսներ են ներգրավվում, այնինչ` իր քարոզարշավին ուսուցիչներ և դպրոցականներ են ներկա լինում դասերի ժամին, ինքն այդ հարցն անտեսեց: Դրանով վարքագիծ է դրսևորում: Այն մարդիկ, ովքեր իրենց հետ համաձայն չեն, բնականաբար, դա սուր ռեակցիա է առաջացնում, ցանկացած մարդու մոտ էլ կարող է դիմադրողական սուր ռեակցիա առաջացնել, երբ որ հետագայում զգում է, որ չակերտավոր ասած, շատ է համը հանել՝ ներողություն է խնդրում, եթե չէ, շարունակում է նույն խոսույթը:

-Այսինքն, Փաշինյանը վախեցա՞ծ է, որ պաշտպանական մեխանիզմն է սովորաբար միանում ու չի կարողանում վերահսկել իր պահվածքը:

-Պարտադիր չի, որ վախեցած լինի, պաշտպանական մեխանիզը միայն վախի ժամանակ չի դրսևորվում, կարող են այլ հոգեվիճակներ էլ լինել: Կարծում եմ, ինքը լավ էլ իր վրա վստահ է ու պայմանավորվածություններ ունի արտաքին ու ներքին խաղացողների հետ, դրա համար էլ ոնց ասես, ինչ ասես իրեն թույլ է տալիս:

-Փաշինյանը Ձեզ վրա ինքնավստահ քաղաքական գործչի տպավորությո՞ւն է թողնում:

-Ոչ թե ինքնավստահ քաղաքական գործչի, ինքնավստահ քաղաքական գործիչն իրեն ավելորդություններ թույլ չի տա, ընդհանրապես ինքնավստահ մարդը, ուժեղ մարդը հակառակ խոսույթը և հակառակ վարքագիծ են դրսևորում, ոչ թե պոպուլիստական կամ ականջահաճո բաներ ասելը:

-Մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, քարոզարշավի առաջին օրը, Փաշինյանը հայտարարում է, որ Արցախյան հարցը հայ ժողովրդի ճակատագրական սխալն էր: Նման հայտարարությունները հասարակությունը մերժո՞ւմ է, թե ընդհակառակը, նման հայտարարություններով Փաշինյանը հանրությանը սովորեցնում է այդ մտքին՝ Օվերտոնի պատուհանն է, այսպես կոչված, բացում:

-Բնականաբար, դա արվում է, որպեսզի հայտնի պատուհանը բացվի: Տեսեք, կախված է մարդկանց արժեհամակարգից և մտածողության ու գիտակցականության մակարդակից: Մարդ կա, որ կուրորեն հավատում է, ինչ ուզում է ասեն, անգամ հանցագործությունների մասին հայտարարություններն իրենց համար ոչինչ է, միևնույն է` Նիկոլն իրենց Աստվածն է: Մարդիկ կան, որոնք առողջ քննադատություն ունեն և երբեք չեն համակերպվում, բայց կա նաև զանգված, որը նեյտրալ է և այդ զանգվածի համար այդ խոսույթը գնալով կարող է դառնալ քիչ-քիչ ականջի համար սովորական: Սկզբում ռեակցիան են ստուգում, հետո սկսում են ավելի շատ դրա վերաբերյալ խոսույթներ առաջ տանել, մինչև քիչ-քիչ արդեն կգա այդ համակերպումը՝ վերջին էտապը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով

Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով