Ինչու չի կարելի նրանց նույնացնել

Ինչու չի կարելի նրանց նույնացնել

Fri, 29 May 2026 13:07:00 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի, Միխեիլ Սաակաշվիլիի և Վոլոդիմիր Զելենսկիի միջև հաճախ արվող համեմատություններին՝ ընդգծելով, որ նույնականացումն այս պարագայում սխալ մոտեցում է։

Նրա գնահատմամբ՝ թեև քաղաքական գործիչների միջև կարելի է անցկացնել որոշակի զուգահեռներ, սակայն Նիկոլ Փաշինյանի պարագայում իրավիճակը տարբեր է։ Ֆարմանյանը հիշեցրել է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, միջազգային ճնշումների պայմաններում, չի համաձայնել ստորագրել փաստաթուղթ, որը կստիպեր Վրաստանին իրավական առումով Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել որպես վիճելի տարածքներ։

Նա նաև նշել է, որ Վոլոդիմիր Զելենսկին, չնայած պատերազմի ծանր հետևանքներին, մինչ այժմ չի կատարել նման քայլեր Դոնբասի կամ Ղրիմի հարցում։

Սամվել Ֆարմանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը չի տեղավորվում այս համեմատությունների շրջանակում, և այդ պատճառով, ըստ նրա, վերջինիս նույնացնելը նշված առաջնորդների հետ տեղին չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Վարդևանյանը թվեր է հրապարակել․ կալանքը դարձել է ամենատարածված խափանման միջոցը

Վարդևանյանը թվեր է հրապարակել․ կալանքը դարձել է ամենատարածված խափանման միջոցը Wed, 25 Nov 2026 14:10:16…

10 րոպե ago

Քաղբանտարկյալների հարցը պատրաստ էի քննարկել եվրոպացի գործընկերների հետ, բայց հարցեր չհնչեցին

Քաղբանտարկյալների հարցը պատրաստ էի քննարկել եվրոպացի գործընկերների հետ, բայց հարցեր չհնչեցին Wed, 25 Nov 2026…

13 րոպե ago

Արտահերթ ընտրություններ Թուրքիայու՞մ

Արտահերթ ընտրություններ Թուրքիայու՞մ Wed, 25 Nov 2026 13:53:07 +0400 Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության…

27 րոպե ago

Ավետիս Առաքելյանը՝ Շիրակի մարզպետի հայտարարությունների մասին

Ավետիս Առաքելյանը՝ Շիրակի մարզպետի հայտարարությունների մասին Wed, 25 Nov 2026 13:51:53 +0400 Latest news from…

28 րոպե ago

11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ

11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Wed, 25 Nov 2026 13:50:58 +0400…

29 րոպե ago

Մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ երկրի ղեկավարը անլուրջ ու հիստերիկ է․․․

Մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ երկրի ղեկավարը անլուրջ ու հիստերիկ է․․․ Wed, 25…

34 րոպե ago