ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցով Հայաստանի որոշման մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցով Հայաստանի որոշման մասին

Fri, 29 May 2026 13:47:05 +0400


ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանի մտադրությունների հարցը սկզբունքային է։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանն ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Իմ կարծիքով` տվյալ հարցը բարեկամաբար կքննարկվի։ Մյուս կողմից էլ սկզբունքորեն հարց է դրված` դուք ընտրում եք կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն։ ԵՄ-ն չափազանց երկար պատմություն է՝ շատ երկրներ ցանկանում են մտնել ԵՄ, որին միանալու գործընթացը տարիներով ձգվում է։ Իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից հիմա հրաժարվել չի կարելի։ Դրանից շատ բան է կախված», – ասել է նա։
Լեբեդևի խոսքով՝ Հայաստանում ևս գիտակցում են Եվրասիական տնտեսական միության կարևորությունը, դրա համար էլ հիմա ԵԱՏՄ–ում են։

«Ե՛վ Փաշինյանը, և՛ շատ այլ գործիչներ հայտարարել են, որ չեն պատրաստվում խզել հարաբերություննները ԵԱՏՄ–ի հետ։ Ուրեմն, համագործակցությունը շարունակվելու է։ Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, դա դեռ կտեսնենք», – հավելել է նա։

Սերգեյ Լեբեդևը նաև նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Աստանայում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ադեկվատ մարդ է:

«Այստեղ ներկա է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ադեկվատ մարդ, փաստաթղթեր ստորագրելու լիազորություն ունեցող, դրա համար էլ, ինչքան գիտեմ, առարկայական քննարկում է ընթանում։ Իհարկե, այնտեղ քննարկվում են ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի թեմաները, բայց դա արդեն հայտնի կլինի նեղ ձևաչափով նիստի արդյունքներից», – նշել է նա։

Նշենք, որ Աստանայում այսօր ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը: Դրանից հետո ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունները կհավաքվեն ընդլայնված ձևաչափով։

Գագաթնաժողովին մասնակցում են միության երկրների՝ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև ԵՏՀ ղեկավար Բակիտժան Սագինտաևը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիքոլաս Քեյջը դարձել է «Նիքոլաս Քեյջ»

Նիքոլաս Քեյջը դարձել է «Նիքոլաս Քեյջ» Sat, 30 May 2026 01:00:17 +0400 Ամերիկացի հայտնի դերասան…

14 րոպե ago

Շուտով Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի

Շուտով Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Sat, 30 May 2026 00:00:33 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

1 ժամ ago

Վենսը խոստովանել է, որ Թրամփի հետ համաձայն չէ

Վենսը խոստովանել է, որ Թրամփի հետ համաձայն չէ Fri, 29 May 2026 23:45:26 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար

Հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթեցին անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար Fri, 29 May 2026…

2 ժամ ago

Այսպես մենք շարունակելու ենք գլորվել, ոչ թե առաջ շարժվել․ Դավիթ Անանյան

Այսպես մենք շարունակելու ենք գլորվել, ոչ թե առաջ շարժվել․ Դավիթ Անանյան Fri, 29 May 2026…

2 ժամ ago

Ամերիկյան ռազմական ծախսերը Իրանում մոտենում են ռեկորդային ցուցանիշի

Ամերիկյան ռազմական ծախսերը Իրանում մոտենում են ռեկորդային ցուցանիշի Fri, 29 May 2026 23:30:02 +0400 ԱՄՆ…

2 ժամ ago