Նիկոլ, բա որ հայրենիք չկա, սրանք ո՞նց են հայրենիքի ծառայության մեդալ ստացել

Նիկոլ, բա որ հայրենիք չկա, սրանք ո՞նց են հայրենիքի ծառայության մեդալ ստացել

Fri, 29 May 2026 15:15:58 +0400


Եթե հավատանք Նիկոլ Փաշինյանի հայտնի ձևակերպմանը, թե՝ «պետությունից դուրս հայրենիք չկա», ապա իշխանությունն առնվազն պարտավոր է սեփական բառապաշարի հետ ազնիվ լինել։ Որովհետև եթե հայրենիքը այլևս զգացմունք, պատմություն, հիշողություն ու ինքնություն չէ, այլ ընդամենը պետական կառավարման մեխանիզմ, ապա ինչպե՞ս են նույն այդ համակարգի ներկայացուցիչները ստանում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշաններ։ Ստացվում է՝ կամ հայրենիքը կա, կամ Փաշինյանի բանաձևն էր քաղաքական պահի համար հարմարեցված հերթական գաղափարական մանիպուլյացիան։ Այլ տարբերակ չկա։
Փաշինյանն ինքն էր ասում՝ ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, որովհետև հայրենիքը գտնված է։ Բայց այսօր այդ «գտնված հայրենիքը» կարծես ավելի շատ իշխանության կաբինետների, պաշտոնական բրոշկաների ու պարգևների համակարգում է ապրում, քան մարդկանց հոգեբանական իրականության մեջ։ Հասարակությունից խլում են հայրենիքի զգացական ու պատմական ընկալումը, հետո նույն բառը փաթաթում պետական մեդալների վրա՝ որպես իշխանական լեգիտիմության զարդարանք։

Եվ հիմա տեղեկանում ենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով։ Բայց այստեղ արդեն ոչ թե պարգևատրվողների հարցն է կարևոր, այլ՝ իշխանության ներքին հակասությունը։ Ո՞ր հայրենիքին մատուցած ծառայությունների համար, եթե նույն իշխանության ղեկավարի քաղաքական փիլիսոփայությամբ հայրենիքը վերածվել է վարչական տերմինի։

Սա արդեն պարզապես բառերի խաղ չէ։ Սա հոգեբանական ճեղք է պետության ու հասարակության հարաբերություններում։ Երբ իշխանությունը մի ձեռքով արժեզրկում է «հայրենիք» հասկացությունը՝ այն ներկայացնելով որպես հնացած, նախկիններից մնացած, ավելորդ հուզականություն, իսկ մյուս ձեռքով նույն բառը օգտագործում պետական պարգևների վրա։ Ստացվում է քաղաքական ցինիզմի դասական պատկեր։ Հասարակությանը փորձում են համոզել, որ հայրենիքը ռոմանտիկ մոլորություն է, բայց պետական մեդալների վրա այն դեռ շատ օգտակար բրենդ է։ Հարց՝ Նիկոլ, բա որ հայրենիք չկա, սրանք ո՞նց են հայրենիքի ծառայության մեդալ ստացել։
Այդ դեպքում գուցե ավելի ազնիվ կլիներ, եթե նախագահական հրամանագրում գրվեր, որ նրանք պարգևատրվել են ոչ թե «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», այլ « Նիկոլի իրական Հայաստանի կառուցման գործում ունեցած ավանդի համար» մեդալով։ Առնվազն դա կլիներ գաղափարապես հետևողական։ Որովհետև այսօր ստացվում է՝ իշխանությունն իր քաղաքական խոսույթով հերքում է հայրենիքը, բայց պետական հանդիսավորության պահին նորից ապավինում նույն բառին՝ հասկանալով, որ առանց դրա հանրային զգացմունք կառավարելն անհնար է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աթոռներից կառչած` ագահ, չարացած, բոլորին ատող և ամեն ինչի ունակ մարդկանց խմբակ…

Աթոռներից կառչած` ագահ, չարացած, բոլորին ատող և ամեն ինչի ունակ մարդկանց խմբակ... Sun, 12 Jul…

5 ժամ ago

Պայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Պայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Sat, 11 Jul 2026 23:45:30 +0400 Վաղը Հայաստանյայց Առաքելական…

5 ժամ ago

Ռմբակոծվել են բնակիչների կողմից լքված տներ

Ռմբակոծվել են բնակիչների կողմից լքված տներ Sat, 11 Jul 2026 23:30:21 +0400 Իսրայելի ռազմաօդային ուժերի…

6 ժամ ago

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Sat, 11 Jul 2026 23:15:47…

6 ժամ ago

12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում

12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Sat, 11 Jul 2026…

6 ժամ ago

Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին

Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին Sat, 11 Jul 2026 23:00:59 +0400 Մարոկկոյի և…

6 ժամ ago