Վարորդները կարո՞ղ են գանձված գումարները վերադարձնել․ պարզաբանում

Վարորդները կարո՞ղ են գանձված գումարները վերադարձնել․ պարզաբանում

Fri, 29 May 2026 16:45:46 +0400


Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե վարորդները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ 2025 թվականին վճարովի կայանատեղիի համար գանձված գումարները վերադարձնելու պահանջով, իրավական հիմնավորում չունի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը։
«Վարչական դատարանի վարչական գործով 2025 թվականի մայիսի 23-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը բավարարվել է մասնակի, իսկ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը մերժվել է: Սա նշանակում է, որ հանրությանը և լրագրողական համայնքին հետաքրքրող փոխհատուցման հարց առհասարակ չի կարող քննարկվել, քանի որ այդ մասով, կրկնենք, դատարանը մերժել է «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը:

Ավելին՝ Վարչական դատարանի որոշումը վերաբերում է բացառապես Ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի 265-Ն որոշմանը, այսինքն՝ 2025–ի համար սահմանված կայանման վճարներին և դատական ակտի բովանդակային վերլուծությունը վկայում է, որ Ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերի մասին» որոշմամբ սահմանված ավտոկայանման վճարների դրույքաչափերը վերանայելու հիմքեր չկան»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմության գլխավոր սխալները

Ընդդիմության գլխավոր սխալները Sun, 13 Sep 2026 00:16:04 +0400 Ընդդիմության գլխավոր սխալները ----------- Chatjpt-ին հարցրել…

8 ժամ ago

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Sat, 12 Sep 2026 23:45:20 +0400 Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի…

9 ժամ ago

«Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը». Տարոն Սիմոնյան

«Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը». Տարոն Սիմոնյան Sat, 12 Sep 2026 23:30:15 +0400…

9 ժամ ago

Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը

Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը Sat, 12 Sep 2026…

9 ժամ ago

Ավելի քան 66 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել

Ավելի քան 66 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել Sat, 12 Sep 2026 23:00:42 +0400…

10 ժամ ago

Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ

Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ Sat, 12 Sep 2026 22:30:11 +0400 UFC-ի…

10 ժամ ago