Ռուսական ԱԹՍ-ն հարվածել Ռումինիայի տարածքին․ միջազգային սկանդալ է

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել Ռումինիայի տարածքին․ միջազգային սկանդալ է

Fri, 29 May 2026 17:30:53 +0400


Ռումինիան փակում է հանրապետությունում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և վտարում հյուպատոսին։ Երկրի իշխանությունները այս որոշումը կայացրել են անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո։

Ռումինիայի Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը հայտարարվել է անցանկալի անձ։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։

Ավելի վաղ գրել ենք, որ երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը (Ռումինիայի պաշտպանության նախարարության նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ դա ռուսական ԱԹՍ է) հատել է Ռումինիայի օդային տարածքը և բախվել Ռումինիայի, Ուկրաինայի և Մոլդովայի սահմանի մոտ գտնվող Գալաց քաղաքում գտնվող 10-հարկանի շենքին։

Ռումինիայի նախագահը միջադեպի հետ կապված ընդգծել է. «Ռումինիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է և ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմը տարածվի Ռումինիայի քաղաքացիների վրա»։ Այս իրադարձությունների աննախադեպ բնույթը պահանջում է հզոր, համակարգված և համաչափ արձագանք՝ ազգային, դաշնակիցների և միջազգային մակարդակներում»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ևս արձագանքել է միջադեպին և նշել․ «ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր թիզը։ Մենք կշարունակենք ամրապնդել մեր պատրաստակամությունը՝ կանխելու և պաշտպանվելու ցանկացած սպառնալիքից, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերից։ Ռուսաստանի անզգույշ վարքագիծը վտանգ է ներկայացնում մեզ բոլորիս համար։ Նրանք շարունակում են թիրախավորել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները»։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը Կայա Կալասն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ևս դատապարտել են տեղի ունեցածը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, թե միջադեպի մասին զեկուցվել է նախագահ Պուտինին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին Thu, 05 Nov 2026 15:19:26 +0400 «ՀայԷկոնոմԲանկ»-ը երգիչ Մհեր Արմենիայի…

24 րոպե ago

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր»

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր» Thu, 05 Nov 2026 15:17:18 +0400 «Միասնության թևեր»…

27 րոպե ago

Ուղիղ․ Մտավորականների հանդիպումը Նարեկ Կարապետյանի հետ

Ուղիղ․ Մտավորականների հանդիպումը Նարեկ Կարապետյանի հետ Thu, 05 Nov 2026 15:09:37 +0400 Latest news from…

34 րոպե ago

Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը

Կյանքից հեռացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Thu, 05 Nov 2026 15:06:45 +0400 Կյանքից հեռացել է…

37 րոպե ago

Այն, ինչ պետք է իմանալ նոր սահմանադրության և հանրաքվեի մասին

Այն, ինչ պետք է իմանալ նոր սահմանադրության և հանրաքվեի մասին Thu, 05 Nov 2026 15:01:40…

42 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

5 ժամ ago