Երկու անձ կալանավորվել է

Երկու անձ կալանավորվել է

Fri, 29 May 2026 17:08:31 +0400


Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։

Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 26-ին՝ ժամը 20․50-ին, Երևան-Աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին 44-ամյա տղամարդկանց, ձերբակալեցին և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։

Տղամարդկանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ հինգ կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։

Մայիսի 27-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկուսի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

2 հազար տոննա կորոլյոկ՝ Վրաստանից

2 հազար տոննա կորոլյոկ՝ Վրաստանից Fri, 19 Jun 2026 21:45:57 +0400 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի…

16 րոպե ago

Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան

Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Fri, 19 Jun 2026 21:30:49 +0400…

31 րոպե ago

Դիտարկումներ ՀՀ ԿԲ նախագահի մեկնաբանությունների կապակցությամբ

Դիտարկումներ ՀՀ ԿԲ նախագահի մեկնաբանությունների կապակցությամբ Fri, 19 Jun 2026 21:15:33 +0400 Սկիզբը՝ նախորդ համարում…

46 րոպե ago

Այս քայլը թույլ կտա շարունակել հանրային բողոքի ու հնարավոր ընդվզման սառեցման գործընթացը

Այս քայլը թույլ կտա շարունակել հանրային բողոքի ու հնարավոր ընդվզման սառեցման գործընթացը Fri, 19 Jun…

49 րոպե ago

Սարդ-մարդը. ինչպես է առաջացել ամենահայտնի կերպարներից մեկը

Սարդ-մարդը. ինչպես է առաջացել ամենահայտնի կերպարներից մեկը Fri, 19 Jun 2026 21:00:45 +0400 Սարդ-մարդը ամենահայտնի…

1 ժամ ago

18 ուժից 7-ը դիմել են դատարան

18 ուժից 7-ը դիմել են դատարան Fri, 19 Jun 2026 20:45:52 +0400 Այսօր` հունիսի 19-ին,…

1 ժամ ago