«Հրապարակ»․ Եթե տեսնենք, որ ճիշտ կողմնորոշվող ուժ կա, թեկուզ վերջին օրը կարտահայտՎենք

«Հրապարակ»․ Եթե տեսնենք, որ ճիշտ կողմնորոշվող ուժ կա, թեկուզ վերջին օրը կարտահայտՎենք

Sat, 30 May 2026 12:45:44 +0400


«Հրապարակի» զրուցակիցն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն է։

– Ընտրական գործընթացներում պատկառելի փորձ ունեք՝ ԳԽ պատգամավորից մինչեւ երկրի նախագահի թեկնածու։ Նախընտրական ընթացիկ փուլում ի՞նչը կառանձնացնեք՝ իբրեւ աննախադեպ երեւույթ, իհարկե՝ չհաշված Փաշինյանի սպառնալից ու ատելությամբ լի խոսույթը։

– Հայաստանյան իրականության ընդհանուր «ավանդույթների» ականատեսն ենք։ Ակնառու են, որպես բացառություն, «մրցակիցներից» մեկի սպառնական ելույթները «գործընկերների» հասցեին։ Դա ընդհանրապես հարիր չէ ժողովրդավարությանը։ Անցյալում էլ ունեցել ենք՝ «մեր դեմ խաղ չկա», «100 տոկոս ստանաք՝ մենք չենք ընդունի» եւ նման ձեւակերպումներ, բայց հաշվեհարդարի նման ոճը նորույթ է։ Նորույթ է նաեւ այն, որ ամենակարեւորի՝ ԿՄՍՕ-ի խախտման (Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք) եւ սահմանադրափոխման գործընթացի տապալման մասին ասես պայմանավորվել են ու չեն խոսում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը։

– Ո՞րն է այս փուլում ընդդիմության թիվ մեկ խնդիրը․ իշխանություններին տապալելու տրիվիալ հարցը մի կողմ դնենք։

– Ընդդիմության հիմնական հարցը պետք է լիներ իրավիճակի սկզբունքային շտկումը, այն է՝ լավ կամ վատ իշխանավորի իշխանության փոխարեն երկրում քաղաքացիների իշխանության համակարգային ապահովումը, բայց կարծես դրա մասին պատկերացում ունեցող չկա։ Միայն Լեւոն Բաղդասարյանն է այդ խնդիրն առաջնահերթություն համարում։

– ԱԻՄ-ը չի մասնակցում ընտրություններին՝ իբրեւ առանձին ուժ, ի՞նչ համակրություններ ունեք մասնակից ուժերի շրջանում։ Կա՞ն արժանահավատ ուժեր, թե՞ բոլորը, ինչպես Դուք եք սիրում ասել՝ «ԿԳԲ-ի գործակալներ են»։ Այդպես նաեւ Նիկոլն է սկսել ասել։

– ԿԳԲ-ն ընդամենը սատանայի ենթակառույցներից մեկն էր․ այն փոխարինվել է սատանային գործիքներով ու գործոններով, որոնցից են մեծամտությունը, աթոռապաշտությունը, եսակենտրոնությունը, նյութապաշտությունը եւ այլն, եւ այլն։ Մեր (իմ եւ ԱԻՄ-ի) կեցվածքը հստակ է՝ այն ուժն է վստահելի, որը խոսում է ժողովրդի իշխանությունը երաշխավորող Աստվածատուր ԲԺ համակարգի (խոսքը Հայրիկյանի հեղինակած «Բացարձակ ժողովրդավարության» սահմանադրական նախագծի մասին է՝ խմբ․) ներդրման հրամայականի մասին։ Առանց դրա բոլորը նույնանում են։ Համակրանքներ ունեմ լավ կին թեկնածուներ ունեցողների նկատմամբ, բայց դա՝ մինչեւ այն պահը, երբ ինքնագովազդը փչացնում է։ Գիտեմ, շատերն են սպասում մեր կարծիքին, բայց առանց ԲԺ-ի կարեւորության ընդունման մենք՝ հայերս, մեր պատմական առաքելության շրջանակներից դուրս ենք գալիս եւ դառնում ենք միջակություն։ Իսկ դա մեզ համար վտանգավոր է։ Եթե տեսնենք, որ ճիշտ կողմնորոշվող ուժ կա, թեկուզ վերջին օրով կարտահայտենք մեր տեսակետը։ Իսկ դա շոշափելի տեղաշարժ կարող է առաջացնել։

– Այս խելահեղ քարոզարշավի մեջ սովորական ընտրողն ինչպե՞ս տարբերակի լավը վատից, թացը՝ չորից։ Ո՞ւմ եւ հատկապես ինչո՞ւ ընտրի։

– Արդեն անդրադարձել եմ, բայց ավելացնեմ, որ շատ կարեւոր է ինքնորոշման իրավունքը։ Այն ուժը, որը հարգում է քաղաքացուն, կաշխատի, որ քաղաքացու ինքնորոշման իրավունքը լիարժեք կայանա։ Իսկ դա կարելի է անել միայն համակարգային փոփոխություններով՝ ԲԺ սահմանադրությամբ։ Այնպես որ, մի քանի օր էլ կհետեւենք եւ կհասկանանք, թե ում արժե տալ ոչ թե մեր ձայնը, այլ այդ քվեաթերթիկի միջոցով երկրի կառավարման մեր ունեցած մասնաբաժինը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը չի ներում Ուկրաինային և զգուշացնում է

Իրանը չի ներում Ուկրաինային և զգուշացնում է Mon, 03 Aug 2026 16:00:42 +0400 Թեհրանն ունի…

21 րոպե ago

Ձեր կինը ինչպե՞ս դարձավ «Հայփոստի» տնօրեն, տարեկան ստանում է 118․ 000 դոլար

Ձեր կինը ինչպե՞ս դարձավ «Հայփոստի» տնօրեն, տարեկան ստանում է 118․ 000 դոլար Mon, 03 Aug…

27 րոպե ago

Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց․ Viva-ն և «Արտիսիմո»-ն շարունակում են հաջողության պատմություն կերտել

Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց․ Viva-ն և «Արտիսիմո»-ն շարունակում են հաջողության պատմություն…

28 րոպե ago

«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել

«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել Mon, 03 Aug 2026 15:37:00 +0400 Գարիկ Բոշյանը նշանակվել…

45 րոպե ago

Ով է սպանված ֆուտբոլիստը

Ով է սպանված ֆուտբոլիստը Mon, 03 Aug 2026 15:30:00 +0400 Բրազիլիայի Մասեյո քաղաքում տեղի ունեցած…

52 րոպե ago

Հայտնի է՝ ում հետ կարող է հանդիպել «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

Հայտնի է՝ ում հետ կարող է հանդիպել «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում Mon, 03 Aug 2026…

1 ժամ ago