Փաշինյանն ասոցացվում է վախի, Քոչարյանը՝ ուժի  հետ

Փաշինյանն ասոցացվում է վախի, Քոչարյանը՝ ուժի  հետ

Sat, 30 May 2026 14:45:03 +0400


2018 թվականին Փաշինյանը կարողացավ հասարակության դժգոհությունը կենտրոնացնել մեկ գաղափարի շուրջ՝ նախկինների թալանը։ Հանրությանը համոզում էին, որ երկրի գլխավոր դժբախտությունը կոռուպցիան է, և եթե այն վերացվի, մարդիկ ավելի լավ կապրեն։ Անվտանգության հարցը մղվել էր երկրորդ պլան, քանի որ հասարակությունը չէր զգում անմիջական գոյաբանական վտանգ։ Երկիրն անվտանգ էր,ունեինք հզոր բանակ։

Սակայն վերջին տարիներին իրավիճակը արմատապես փոխվեց։ Արցախի կորուստը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունները, մշտական անվտանգային ճգնաժամը մարդկանց մտածողության մեջ փոխեցին առաջնահերթությունները։ Ինչքան էլ մեր կորուստները Փաշինյանը փորձի թաքցնել կեղծ խաղաղության թեզի տակ, պետությունը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։ Այսօր քաղաքացին առաջին հերթին հարցնում է ոչ թե՝ «ով ինչքան է գողացել», այլ՝ «ով կարող է պաշտպանել երկիրը»։ Երբ մարդը մտահոգված է իր տան, ընտանիքի և պետության անվտանգության համար, նախկինների մասին պատմությունները կորցնում են իրենց ազդեցությունը։
Հենց այստեղ է, որ տեղի է ունենում քաղաքական ընկալումների վերափոխումը։ Տարիներ շարունակ հասարակությանը ներկայացվել էր, որ Ռոբերտ Քոչարյանը «բոբո» է, անցյալի խորհրդանիշ, որից պետք է վախենալ։ Սակայն երբ անվտանգությունը դառնում է գլխավոր պահանջ, մարդիկ սկսում են անցյալին նայել այլ տեսանկյունից։ Նրանք համեմատում են ոչ թե քարոզչական պիտակները, այլ արդյունքները։ Եվ այդ համեմատության մեջ շատերի համար Քոչարյանը սկսում է ասոցացվել ոչ թե վախի, այլ ուժեղ պետության, կայունության և կոշտ ղեկավարության հետ։ Փաշինյանն ասոցացվում է վախի, Քոչարյանը՝ ուժի հետ։ Համատարած օրինակներ են, հնարավոր չէ ամբողջը տեղադրել ու բացատրել, թե ինչու։ Իսկ վախը պարտվում է ուժին։ Նույն ասոցացումները կատարվում են Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հետ։ Մարդիկ մի կողմ են դրել իրենց ողջ հարստությունը և մտնում են Փաշինյանի ստեղծած փոթորկի բերան։

Դրա համար էլ այսօր Քոչրայանի շուրջ համախմբվողների թիվը պայմանավորված չէ միայն քաղաքական համակրանքով։ Շատերի համար դա անվտանգության պահանջ է։ Մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ նրա կառավարման տարիների մասին, բայց եթե համոզված են, որ նա ավելի արդյունավետ կարող է պաշտպանել երկրի շահերը, ապա նախկինում ստեղծված «բոբոյի» կերպարը դադարում է աշխատել։

Քաղաքականության մեջ հասարակությունը միշտ ընտրում է այն առաջնորդին, որը, իր պատկերացմամբ, կարող է լուծել տվյալ ժամանակի գլխավոր խնդիրը։ Եթե 2018-ի գլխավոր պահանջը արդարությունն էր, որն այդպես էլ չլուծվեց, ապա այսօր գլխավոր պահանջը անվտանգությունն է։ Եվ հենց այդ փոփոխությունն է, որ «նախկինների թալանի» թեման դարձնում է անարդյունավետ, իսկ ուժեղ առաջնորդի պահանջարկը՝ ավելի ակնհայտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

3 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

3 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

4 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

4 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

4 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

4 ժամ ago